Էդուարդ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Դանիելյան
հայ․՝ Էդուարդ Դանիելյան
Էդուարդ Լիպարիտի Դանիելյան.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1944(1944-02-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 25, 2017(2017-07-25) (73 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունպատմաբան

Էդուարդ Լիպարիտի Դանիելյան (փետրվարի 18, 1944(1944-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2017(2017-07-25), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի փետրվարի 18-ին Երևանում: 1961-1966 թթ. սովորել և  ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, 1966-1972 թթ.՝ Երևանի պետական Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը (անգլերեն), 1968-1971 թթ.՝ Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունում» և «Աշխարհացոյց»-ում թեմայով: 1988 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին և Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով: 1972 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում՝ 1972-1978 թթ. կրտսեր, 1978-1989 թթ.`ավագ գիտաշխատող, 1989 թվականից մինչև 2000 թվականը՝ գիտական խմբի ղեկավար: 2000-2010 թթ.՝ առաջատար գիտաշխատող: 2010-2017 թթ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հին դարերի պատմության» բաժնի վարիչն էր, 2015-2017 թթ.՝ գլխավոր գիտաշխատող, և Հիմնարար հայագիտություն” (անգլերենով) էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիրը: Միևնույն ժամանակ 1980-2000 թթ. դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում: 2000 թվականից մինչև 2006 թվականը ղեկավարել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի Երկրագիտության ամբիոնը[1]:


Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտել է Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերը` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության լուսապաշտական ակունքների և Հայ Առաքելական Եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների և բազում այլ հարցեր: 5 մենագրության և շուրջ 200 գիտական հոդվածների հեղինակ[2] է:


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները, 1-ին հրտ., Երևան, 1996, 2-րդ հրտ., Երևան, 1997, 88 էջ:
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ քահանայապետ հայոց, Երևան, 1999, 88 էջ:
  • Հայաստանի քաղաքական պատմությունը և Հայ Առաքելական եկեղեցին (VI-VII դդ.), Երևան, 2000, 256 էջ:
  • Գանձասարի պատմութիւն, Երևան, 2005, 458 էջ:
  • Գանձասարի վանքը, Երևան, 2009, 227 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily AZG։ «ԷԴՈՒԱՐԴ ԼԻՊԱՐԻՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ»։ AZG Daily։ Վերցված է 2018-02-18 
  2. «Հայ գիրք» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]