Վարդ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդ Մամիկոնյան
Ծնվել է450
Մահացել է508[1], 510[2] կամ 511[2]
Մասնագիտությունկառավարիչ
Ծնողներհայր՝ Հմայակ Մամիկոնյան[3][4], մայր՝ Ձուիկ Արծրունի[3][5]
ԵրեխաներՎասակ Մամիկոնյան[2][6] և Հմայակ Մամիկոնյան[2][6]

Վարդ Մամիկոնյան կամ Վարդ Պատրիկ (ծննդյան թվականը անհայտ է — մահացել է մոտ 510 թվականին), Հայոց սպարապետ մոտ 486 թվականից, Հայոց մարզպան՝ մոտ 505—509 թվականներին։ Իշխան Հմայակ Մամիկոնյանի և Ձվիկի որդին, Վահան Մամիկոնյանի կրտսեր եղբայրը։ Երկար տարիներ պատանդ է եղել Սասանյանների արքունիքում։

482 թվականին փախել է պատանդությունից և մասնակցել Վահանանց պատերազմին։ Եղբոր մարզպանության տարիներին (մոտ 487—505 թվականներ) կարգվել է Հայոց սպարապետ, հայկական հեծելազորով մասնակցել պարսկական արշավանքներին, այդ թվում՝ Բյուզանդիայի կայսրությունից Ամիդ քաղաքի գրավմանը (503 թվական)։ Վահան Մամիկոնյանի մահից հետո Պարսից Կավատ արքան Վարդ Մամիկոնյանին ճանաչել է Հայոց մարզպան, իսկ մի քանի տարի անց ամբաստանությամբ տապալել նրան։ Մահացել է օտարության մեջ (հավանաբար աքսորում)։ Հարազատները դին տեղափոխել են հայրենիք և թաղել Տարոնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 309 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 137. — ISBN 978-2-7018-0226-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 331.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 330–331.
  4. 4,0 4,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132–137. — ISBN 978-2-7018-0226-8
  5. 5,0 5,1 5,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 535. — ISBN 978-2-7018-0226-8
  6. 6,0 6,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 147. — ISBN 978-2-7018-0226-8