Jump to content

Դավիթ Սահառունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Սահառունի
Ծնվել է6-րդ դար
Մահացել է7-րդ դար
Մասնագիտությունկառավարիչ

Դավիթ Սահառունի (6-րդ դար - 7-րդ դար), հայ իշխան, բյուզանդական կյուրոպաղատ, Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ (635-638), Սահառունիների նախարարական տոհմից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սահառունին ամբաստանվել է կայսեր դեմ դավադրության մեջ։ Մժեժ Գնունի կառավարիչը կալանավորել է նրան և ուղարկել Բյուզանդիայի արքունիք։ Ճանապարհին Դավիթ Սահառունին կարողացել է ազատվել կալանքից և, զորքը իր կողմը գրավելով, սպանել է Մժեժ Գնունուն ու նրա կողմնակիցներին։ Դավիթ Սահառունին արդարացվել է, Հերակլիոս կայսրը նրան շնորհել է կյուրոպաղատի աստիճան և նշանակել Հայասաանի կառավարիչ, բայց 638 թվականին զրկել է իշխանությունից և հալածել։ Այնուհետև, մինչև Թեոդորոս Ռշտունու կառավարումը Հայաստանի բյուգանդական մասը մնացել է առանց հայկական կառավարչության։ Հովհաննես Դրասխանակերտցին վկայում է, որ Դավիթ Սահառունու կալվածքը հանդիսացող Մրեն գյուղաքաղաքում (Շիրակ) կառուցել է Մրենի տաճարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 304