Էստոնիայի վարչական բաժանում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիան բաժանվում է 15 նահանգների (էստ․՝ maakond, մաակոնդ), որոնք գլխավորում են Կառավարության կողմից նշանակվող ավագները (էստ․՝ maavanem, մաավանեմ)։ Իրենց հերթին նահանգները բաժանվում են երկու տիպի մունիցիպալիտետների՝ քաղաքների և (էստ․՝ linn) շրջանների (էստ․՝ vald)։
Նաև գոյություն ունի ավանային շրջան (էստ․՝ alevvald) մունիցիպալ կազմավորման տիպ, որի կազմի մեջ մտնում է և որի տարածքը կազմավորում է միայն մեկ ավան։ Էստոնիայում կա 6 ավանային շրջան՝ Աեգվիյդու, Յարվականդի, Կոխտլա Նիմմե, Լավասսաարե, Տոոտսի և Վյանդրա։
Այսօր[ե՞րբ] Էստոնիայում կա 227 մունիցիպալիտետ, որոնք գլխավորում են շրջանային ավագները (էստ․՝ vallavanem) կամ քաղաքների քաղաքապետները (էստ․՝ linnapea)։ Տալլինը բաժանվում է ներքաղաքային վարչատարածքային միավորների՝ քաղաքամասերի (էստ․՝ linnaosa)։ Քաղաքամասի վարչությունը գլխավորում է քաղաքամասի ավագը (էստ․՝ linnaosavanem)։
Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ աղյուսակում ներկայացված են Էստոնիայի 15 նահանգները՝
Զինանշան | Հայերեն | Էստոներեն | ISO 3166-2 կոդ | Բնակչություն (2006), հազար |
Տարածք, հազար կմ² |
Խտություն, մարդ/կմ² |
Վարչկենտրոն |
---|---|---|---|---|---|---|---|
Վալգամաա | Valga maakond | EE-82 | 34,7 | 2,044 | 17,0 | Վալգա | |
Վիլյանդիմաա | Viljandi maakond | EE-84 | 56,4 | 3,422 | 16,5 | Վիլյանդի | |
Վիրումաա | Võru maakond | EE-86 | 38,5 | 2,305 | 16,7 | Վիռու | |
Իդա-Վիրումաա | Ida-Viru maakond | EE-44 | 172,8 | 3,364 | 51,4 | Յիհվի | |
Յիգևամաա | Jõgeva maakond | EE-49 | 37,3 | 2,604 | 14,3 | Յիգևա | |
Լյաենե-Վիրումաա | Lääne-Viru maakond | EE-59 | 66,2 | 3,465 | 19,1 | Ռակվեռե | |
Լյաենեմաա | Lääne maakond | EE-57 | 27,9 | 2,383 | 11,7 | Հաապսալու | |
Պիլվամաա | Põlva maakond | EE-65 | 31,5 | 2,165 | 14,5 | Պիլվա | |
Պյարնումաա | Pärnu maakond | EE-67 | 89,0 | 4,807 | 18,5 | Պյառնու | |
Ռապլամաա | Rapla maakond | EE-70 | 36,9 | 2,980 | 12,4 | Ռապլա | |
Սաարեմաա | Saare maakond | EE-74 | 35,1 | 2,922 | 12,0 | Կուռեսաառե | |
Տարտումաա | Tartu maakond | EE-78 | 149,0 | 2,993 | 49,8 | Տարտու | |
Հարյումաա | Harju maakond | EE-37 | 521,3 | 4,333 | 120,3 | Տալլին | |
Հիյումաա | Hiiu maakond | EE-39 | 10,2 | 1,023 | 10,0 | Կեռդլա | |
Յարվամաա | Järva maakond | EE-51 | 38,0 | 2,623 | 14,5 | Պաիդե |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|