Պորտալ:Էստոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coat of arms of Estonia.svg     ՊՈՐՏԱԼ Էստոնիա Estonia stub.svg  
խմբ. 

Tere tulemast Eesti portaali!!

Էստոնիայի դրոշը

Էստոնիա (էստ.՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն Հյուսիսային Եվրոպայի Բալթյան տարածաշրջանում։ Ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։

Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։ Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ հոդված

Էստոնիայի ազատագրական պատերազմի հուշարձանը Տալլինի Ազատության հրապարակում

Էստոնիայի անկախության պատերազմ (էստ.՝ Eesti Vabadussõda, բառացի՝ Էստոնական պատերազմ հանուն ազատության), 1918 թ. նոյեմբերի 28-ին սկիզբ առած և մինչև 1920 թ. հունվարի 3-ը շարունակված պատերազմական գործողություններ, որոնց ընթացքում ինքնահռչակված Էստոնիայի Հանրապետության զինված ուժերը Ռուսաստանի զինված ուժերի (Հյուսիսային կորպուս, հետագայում՝ Հյուսիսարևմտյան բանակ) մասնակցությամբ դիմադրում էին Կարմիր բանակին։

Ինչպես նաև 1919 թ. հունիս-հուլիս ամիսներին ժամանակակից Լատվիայի տարածքում ծավալված պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում էստոնական բանակը լատիշներից կազմված Հյուսիսլատվիական բրիգադի օգնությամբ դիմադրում էին Մերձբալթյան լանդեսվերի զորաբաժանումներին ու Մերձբալթյան ֆրայկորի ջոկատներին։ Խորհրդային պատմագրության մեջ այս պատերազմը դիտվում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի շրջանակներում։

1918-1920 թթ. էստոնական բանակի մղած պատերազմը կարելի է բաժանել երեք փուլի.

  1. Էստանական հանրապետության անկախության համար մղված պատերազմ (1918 թ. նոյեմբեր - 1919 թ. գարուն), որ պարունակում էր նաև քաղաքացիական պատերազմի ու խորհրդաէստոնական պատերազմի տարրեր,
  2. Էստոնական բանակի` հակախորհրդային ուժերի կողմից մասնակցությունը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1919 թ. հուլիսի 1 - 1920 թ. սկիզբ),
  3. «պատերազմ Լանդեսվերի հետ» Լատվիայի տարածքում (1919 թ. ամառ), որի ընթացքում Էստոնիայի զինված ուժերը դիմադրում էին Մերձբալթյան լանդեսվերի (Բալթիական հերցոգության զինված ուժերը, որի կազմի մեջ մտնում էին հիմնականում օստսիական (գերմ. Ostsee- Բալթիականծով, բառացի` Արևելյան ծով) գերմանացիներից) զորաբաժանումներին։ (մանրամասն...)
խմբ. 

Ընտրյալ անձ

Լիդիա Կոյդուլա

Լիդիա Կոյդուլա (էստ.՝ Lydia Koidula, իսկական անունը` Լիդիա Էմիլիե Ֆլորենտինե Յանսեն, դեկտենբերի 12 (24), 1843, Վյանդրա, Պյարնումաա - հուլիսի 30 (օգոստոսի 11), 1886, Կրոնշտադտ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծուհի, արձակագիր, էստոնական դրամատուրգիայի հիմնադիր։

Լիդիա Կոյդուլան գրող և լուսավորիչ Յոհան Վոլդեմար Յանսենի դուստրն է։ Դպրոցական տարիներից Լիդիան հորն օգնել է «Պյառնույան փոստատար» (էստ.՝ Perno postimees) թերթի հրատարակման գործում. կատարել է թարգմանություններ, հրատարակման է հարմարեցրել գեղարվեստական ստեղծագործություններ և այլն։ Այդ ժամանակ էլ նա գրել է իր առաջին բանաստեղծությունները. նախապես նա ստեղծագործել է գերմաներենով։ «Կոյդուլա» կեղծանունը նրան տվել է Կառլ Ռոբերտ Յակոբսոնը, երբ Լիդիայի բանստեղծությունները տպագրել է իր այբբենարանում։

Թերթում աշխատելու տարիներին Լիդիա Կոյդուլան ծանոթանում է 19-րդ դարի կեսերին Էստոնիայում ծավալված ազգային շարժման մասնակից հասարակական գործիչների հետ, որոնց ազդեցությամբ էլ ձևավորվում են Լիդիայի հայացքներն ու համոզմունքները։ 1860-ական թթ. երկրորդ կեսին Լիդիա Կոյդուլան արդեն հայտնի բանստեղծուհի էր, քաղաքական ու հայրենասիրական թեմաներով մի շարք բանաստեղծությունների հեղինակ։ (մանրամասն...)

խմբ. 

Գիտե՞ք դուք արդյոք

խմբ. 

Ընտրյալ պատկեր

խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Էստոնիային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

խմբ. 

Նախագծեր

խմբ. 

Քույր պորտալներ

խմբ. 

Էստոնիան թեմաներում