Էստոնիայի սահմանադրություն
Էստոնիայի սահմանադրությունը Էստոնիայի Հանրապետության իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որը սահմանում է կառավարման խորհրդարանական ձևը։ Համաձայն սահմանադրության հիմնական սկզբունքների, Էստոնիայի Հանրապետությունը համարվում է ինքնուրույն անկախ դեմոկրատական հանրապետություն, որը կառավարում է ժողովուրդը։
Սահմանադրության տեքստը կազմված է ներածությունից և 15 գլխից, բաժանված 168 հոդվածի։ Առաջին սահմանադրությունը ընդունվեց 1920 թվականի հունիսի 15-ին և ուժի մեջ մտավ 1920 թվականի դեկտեմբերի 21-ից[1]։ Երկրորդ սահմանադրությունը ընդունվեց 1934 թվականի հունվարի 24-ին, հետևելով 1933 թվականի հանրաքվեի արդյունքներին, և սկսեց գործել մինչև 1938 թվականի հունվարի 1-ին երրորդ սահմանադրության ընդունումը[2]։ Այն դե ֆակտո կերպով ուժի մեջ մտավ մինչև 1940 թվականի հունիսի 16-ը, երբ Խորհրդային Միությունը օկուպացրել էր Էստոնիան, և ապա դե յուրե, մինչև 1992 թվականի հունիսի 28-ը[3], երբ հանրաքվեով ընդունվեց Էստոնիայի չորրորդ, ներկայիս սահմանադրությունը[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին։ Վերցված է 2013-12-05
- ↑ ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է 2013-12-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սահմանադրության տեքստը անգլերեն Archived 2016-10-19 at the Wayback Machine.
|