Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

58°22′59″ հս․. լ. 26°43′26″ ամ. ե.HGЯO

Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձան, գտնվում է Էստոնիայում, Տարտու քաղաքի Ազատության այգում։ Հուշարձանի հեղինակն է հայազգի քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։ Հուշարձանը բացվել է 1978 թ. հոկտեմբերի 23-ին այն ժամանակվա Խաչատուր Աբովյանի անվան փողոցում։ Խաչատուր Աբովյանի մահվան 130-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիի քաղաքացիներն այս հուշարձանը նվիրել են Տարտու քաղաքին[1]։

Բարեկամության հուշարձանը կառուցված է վարդագույն հրաբխային տուֆից։ Սյուների վրա էստոներեն, հայերեն և ռուսերեն գրված է. «Էստոնացի և հայ ժողովուրդների բարեկամության պատվին, որի հիմքում կանգնած է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը։ Լենինական - Տարտու, 1978 թ.»[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]