Հակոբ Ջիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ջիվանյան
Ծնվել էփետրվարի 28, 1936(1936-02-28)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 2016(2016-11-26) (80 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1961)
Ստեղծագործություն(ներ)Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձան
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Հակոբ Արամի Ջիվանյան (փետրվարի 28, 1936(1936-02-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2016(2016-11-26)[1]), հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2011)։

Կենդանաբան-հյուսվածաբան Կարինե Ջիվանյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1983-1989 թվականներին՝ Գյումրիի գլխավոր նկարիչ, 1989-1992 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։ Հակոբ Ջիվանյանի նախագծերով 1962-1973 թվականներին Գյումրիում կառուցվել են բնակելի տներ, աղբյուր-հուշարձաններ (1961-1973), Անիի 1000-ամյակի կոթողը, «Գյումրիի քարե մատյանը» (երկուսն էլ՝ 1984), Տարտուում՝ Խաչատուր Աբովյանի (1978), Շիրակի մարզի Ազատան (1980, ՀՀ Պետական մրցանակ՝ 1981) և այլ գյուղերում (1970-1981) Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների հուշարձաններ, կերտել է նկարիչ Մինաս Ավետիսյանի մահարձանը (1977, Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոն) և այլն[2]։

Հեղինակ է նաև երփնագրերի («Գյուղական անդորր», «Երեկո», «Բակ Լենինականում», «Աշնանային ակնթարթ» և այլն), խաչքարերի։

Էստոնիայի Տարտու քաղաքի Ազատության այգում գտնվող Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդների բարեկամության հուշարձանի հեղինակն է (1978)[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ճարտարապետի անանց սերը | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Հակոբ Ջիվանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]