Կառլ Ռոբերտ Յակոբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Ռոբերտ Յակոբսոն
Carl Robert Jakobson.jpg
Ծնվել է հուլիսի 14 (26), 1841
Ծննդավայր Տարտու[1]
Վախճանվել է մարտի 6 (18), 1882 (40 տարեկանում)
Վախճանի վայր Կուռգյա, Վենդռա, Պյարնումաա, Էստոնիա
Մասնագիտություն լրագրող, քաղաքական գործիչ և գրող
Լեզու էստոներեն
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Carl Robert Jakobson Վիքիպահեստում

Կառլ Ռոբերտ Յակոբսոն (էստ․՝ Carl Robert Jakobson, հուլիսի 14 (հուլիսի 26), 1841 թ., Տարտու - մարտի 7 (մարտի 19), 1882 թ., Կուռգյա, Վենդռա շրջան), էստոնացի գրող, հրապարակախոս, մանկավարժ, Էստոնիայի ազգային զարթոնքի առաջնորդներից։ Ստեղծագործել է Լինուտայա (էստ․՝ Linnutaja) կեղծանվամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Ռոբերտ Յակոբսոնը ծնվել է եկեղեցական երաժշտության ուսուցչի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Էդուարդ Մագնուս Յակոբսոնը, դարձել է հայտնի նկարիչ ու գրքերի նկարազարդող։ Նախնական կրթությունը Յակոբսոնն ստացել է հոր մոտ՝ Տոռմայում։ 1856-59 թվականներին սովորել է Վալգայում՝ Յանիս Ցիմզեի սեմինարիայում։ 1859 թվականից Կառլ Ռոբերտն աշխատել է հոր փոխարեն Տոռմայում։ 1862 թվականին խնդիրներ են առաջանում նրա և տեղի քահանայի ու հողատիրոջ միջև, ինչի պատճառով նա հեռանում է Յամբուրգ և այնտեղ զբաղվում մանկավարժությամբ։ 1864 թվականին նա տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ նախ մասնավոր դասեր է տալիս, իսկ 1865 թվականից գերմաներեն է պարապում գիմնազիայում։ Այդ ժամանակ էլ նա սկսում է համագործակցել էստոնական ու ռուսական մի շարք լրագրերի հետ, այդ թվում՝ «Էստոնական փոստատար» (էստ․՝ Eesti Postimees) թերթի հետ[2]։ Յակոբսոնը գնալով ավելի շատ ժամանակ է հատկացնում հրապարակախոսական գործունեությանը։ Ցարական կառավարությունը մերժում է Յակոբսոնի՝ էստոնական թերթ հիմնելու դիմումը։ Յակոբսոնը մասնակցել է Էստոնական գրական միության (էստ․՝ Eesti Kirjameeste Selts) ստեղծման աշխատանքներին (այն գործել է 1873-1893 թթ. Տարտուում և նպաստել է էստոնական գրականության ու լեզվի զարգացմանը)։ 1868 և 1870 թվականներին Կառլ Ռոբերտ Յակոբսոնը տարբեր թեմաներով երեք անգամ ելույթ է ունեցել Վանեմույնե թատրոնում[2]. 1870 թ. նրա այդ ելույթների տեքստերը տպագրվել են առանձին և հետագայում մեծապես նպաստել են էստոնացիների ազգային ինքնագիտակցության զարգացմանը։

1871 թ. Յակոբսոնը տեղափոխվում է Տալլին, փորձում է սեփական թերթ ստեղծելու թույլտվություն ստանալ, սակայն այդպես էլ հաջողության չի հասնում։ 1872-74 թվականներին որպես հրատարակիչ աշխատում է Վենդռա շրջանում։ 1874 թվականին այնտեղ գնում է Կուռյագա հողատարածքը և այն վերածում օրինակելի տնտեսության։ Շուտով Յակոբսոնն ընտրվում է Վիլյանդիի և Պյառնուի գյուղատնտեսական միության նախագահ։

1872 թվականին բեմադրվում է Յակոբսոնի «Արթուր և Աննա» (էստ․՝ Artur ja Anna) ստեղծագործությունը, որ Էստյլանդիայում մեծ ճանաչում է գտել։

1878 թվականից Յակոբսոնն սկսում է համագործակցել Վիլյանդիի "Sakala" ամսագրի հետ։ Այն նվիրված էր հասարակական անհավասարությանը, տեղի գյուղացիության դժվարին դրությանը, խոշոր հողատերերի կամայականություններին։ Իր հոդվածներում Յակոբսոնը նաև պահանջում էր դպրոցական կրթության անկախություն եկեղեցուց, պնդում էր, որ էստոնական տարածքներին պիտի ինքնավարություն տալ։

1881 թվականին Յակոբսոնն ընտրվում է Էստոնական գրական միության նախագահ։

Իր հոդվածներում Յակոբսոնն անդրադառնում է տեղի գյուղացիության լուսավորության խնդիրներին, ինչպես նաև տեղի բնակիչների սոցիալական դրության բարելավման ու գյուղատնտեսական աշխատանքներից ավելի բարձր եկամուտ ստանալու խնդիրներին։ Նա նաև տարբեր դասագրքեր է գրում ժողովրդական դպրոցների համար, կազմում է երգարաններ, որտեղ հավաքում է ոչ միայն էստոնական ազգային երգեր, այլև հայրենասիրական բանաստեղծություններ։

Կառլ Ռոբերտ Յակոբսոնի հուշարձաններ են տեղադրվել Վիլյանդիում և Տոռմայում։ Նրա նկարն է տպված էստոնական 500 կրոնանոց դրամանիշի վրա։

Էստոնական 500 կռոնանոց դրամանիշ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Ռոբերտ Յակոբսոն, "Kooli Lugemise raamat", 1967
  • Kooli Lugemise raamatu (1867—1876)
  • Uus Aabitsaraamat (1867)
  • Veikene Geograafia (1868)
  • Teadus ja Seadus põllul (1869)
  • Wanemuine Kandle healed (Lieder für Chor, 1869—1871)
  • C. R. Linnutaja laulud (Gesangheft, 1870)
  • Rõõmus laulja (1872)
  • Artur ja Anna (Theaterstück, 1872)
  • Kuidas põllumees rikkaks saab (1874)
  • Kuidas karjad ja nende saagid meie põllumeeste rikkuse allikaks saavad (1876)
  • Sakala Kalender põllumeestele (1880)
  • Helmed (Lesebuch, 1880)
  • Якобсон К. Р. Наука и закон на поле СПб., 1869.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]