Պորտուգալիայի վարչական բաժանում
1976 թվականի վարչական ռեֆորմից հետո մայրցամաքային Պորտուգալիայի տարածքը բաժանված է եղել 18 օկրուգների։ Մինչև 1967 թ. երկիրը ունեցել է 11 շրջան։ Այսօր Պորտուգալիայի կղզային տարածքները ունեն ինքնավար շրջանների կարգավիճակ, դրանք՝ Մադեյրան և Ազորյան կղզիներն են։
Պորտուգալիայի տարածքային միավորները նկարագրելիս օգտագործվում են տարբեր տերմիններ՝ շրջան/ռեգիոն (պորտ.՝ regiões administrativas), ենթաշրջան/ենթառեգիոն (պորտ.՝ subregião), օկրուգ (պորտ.՝ distrito), քաղաքային շեղջաքարացում (պորտ.՝ comunidade urbana), միջմունիցիպալ համայնք (պորտ.՝ comunidade intermunicipal)։ Քաղաքները և մոտակա բնակավայրերը միացրած են մունիցիպալիտետների (պորտ.՝ município)։ Մունիցիպալիտետները իրենց հերթին բաժանված են համայնքների։ Պորտուգալիան ունի 308 մունիցիպալիտետ և միտ 4200 համայնք։
Համայնքը (պորտ. freguesia) Պորտուգալիայի ամենափոքր վարչական միավորն է։ «Freguesia» տերմինը նշանակում էր «եկեղեցական երդ»։ Տեղական ինքնավարության օրգանը համայնքային վարչությունն է (պորտ. junta de freguesia)։
Լիսաբոն · Պորտալեգրե · Պորտո · Սանթարեմ · Սեթուբալ · Վիանա դո Կաշթելու · Վիլա Ռեալ · Վիզեու
Օկրուգներ և ինքնավար շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գույն | Համարը քարտեզին |
Օկրուգների և ինքնավար շրջանների անվանում |
Մունիցիպա- լիտետների թիվը |
Պորտուգաիայի օկրուգները՝ | |||
- 01 | Ավեյրու | ||
- 02 | Բեժա | ||
- 03 | Բրագա | ||
- 04 | Բրագանսա | ||
- 05 | Կաշթելու Բրանկու | ||
- 06 | Քոիմբրա | ||
- 07 | Էվորա | ||
- 08 | Ֆարու | ||
- 09 | Գուարդա | ||
- 10 | Լեյրիա | ||
- 11 | Լիսաբոն | ||
- 12 | Պորտալեգրե | ||
- 13 | Պորտու | ||
- 14 | Սանթարեն | ||
- 15 | Սեթուբալ | ||
- 16 | Վիանա դո Կաշթելու | ||
- 17 | Վիլա Ռեալ | ||
- 18 | Վիզեու | ||
Պորտուգալիայի ինքնավար շրջանները՝ | |||
- 19 | Ազորներ | ||
- 20 | Մադեյրա |
Մունիցիպալիտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մունիցիպալիտետներ[1] (մունիցիպիաներ[2][3]; պորտ.՝ municípios / concelhos, բառացիորեն թարգմանվում է որպես «խորհուրդ»), համարվում է Պորտուգալիայի վարչական բաժանման երկրորդ և ամենակայուն մակարդակը։ Այժմ երկրում առկա է 308 մունիցպալիտետ։ Մունիցիպալիտետների ներկայացուցչական մարմիններն են հանդիսանում Մունիցիպալ ասամբլեաները։ Մունիցիպալիտետի գործադիր մարմին է հանդիսանում Մունիցիպալ պալատը, որը բաղկացած է Մունիցիպալ պալատի նախագահից և խորհրդի անդամներից (օլդերմեն)։
Համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքներ կամ ֆրեգեզիա (պորտ.՝ freguesia, նույնն է, ինչպես պորտ.՝ paróquia civil, բառացիորեն նշանակում է «քաղաքացիական երդ»), Պորտուգալիայի ամենացածր վարչական միավորը։ Այժմ երկրում հաշվվում է 4261 համայնք։
«Freguesia» բառը 1835 թվականի վարչական բարեփոխումից առաջ եղել է պորտ.՝ paróquia («եկեղեցական երդ») բառի հոմանիշը։ Այժմ, բացի վարչական բաժանում (քաղաքացիական երդ կամ համայնք) իմաստից, այն նաև նշանակում է համապատասխան տարածքի բնակիչների ամբողջությունը[4]։
Պատմություն (մինչ 1976 թվականը)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936-1976 թվականներն ընկած ժամանակահատվածում վարչատարածքային բաժանումը ղեկավարվում էր Պորտուգալիայի վարչական օրենսգրքով[5]։
- 1933-1976 թվականները Պորտուգալիայի տարածքը բաժանվում էր 11 նահանգների։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պորտուգալիա։ Վարչատարածքային բաժանում». Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին. Վերցված է 2016-05-17-ին.
- ↑ Португалия // Все страны мира / авт.-сост. Т. К. Варламова. М.: РИПОЛ классик, 2008. — 608 с. — (Библиотека энциклопедических словарей). ISBN 9785386009687 С. 120
- ↑ Ежевский Д. О. Местное самоуправление Португалии: взаимодействие с наднациональными структурами // Административное и муниципальное право", 2008, N 1.
- ↑ Dicionários académicos DICIONÁRIO LÍNGUA PORTUGUESA – Պորտու հրատարակչություն «Porto editora», 2003 (բացատրական բառարան) (պորտ.)
- ↑ Правовые системы стран мира. Энциклопедический справочник/Отв. ред. — д. ю. н., проф. А. Я. Сухарев. — М.: Издательство Норма, 2000. — 840 с.
|
|
|