Պյառնու (էստ․՝ Pärnu, գերմ.՝ Pernau), Էստոնիայի չորրորդ ամենամեծ քաղաքը, գտնվում է Էստոնիայի հարավ-արևմտյան մասում՝ Պյառնու ծոցի ափին, Բալթիկ ծովիՌիգայի ծոցի մոտ: Առավել հայտնի է որպես ամառային հանգստի քաղաք իր հյուրանոցներով, ռեստորաններով և խոշոր ծովափերով: Քաղաքի միջով հոսում է Պյառնու գետը՝ թաափվելով Ռիգայի ծոց: Քաղաքից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Պյառնու օդանավակայանը:
2012 թվականի տվյալներով քաղաքում բնակվում էր 40401[1] մարդ։
Քաղաքն այն ժամանակ հայտնի էր գերմանական Պերնաու անունով, հանդիսացել է Հանզայական միության անդամ և Լիվոնիայի համար կարևոր նավահանգիստ: 1560–1617 թվականներին քաղաքը գտնվել է Լեհական թագավորության հսկողության ներքո: 16-րդ դարում Լիվոնյան պատերազմի ընթացքում Շվեդիան իր ձեռքն է վերցրել քաղաքի հսկողությունը որպես Շվեդական Լիվոնյայի մաս:
1941-ից 1944 Գերմանիան գրավել է քաղաքը: Այնուհետև, 1944-1991 թվականներին, այն գրավվել է Խորհրդային Միության կողմից՝ որպես Էստոնիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության մաս:
Հյուսիսային պատերազմի ժամանակ Տարտուի համալսարանը 1699–1710-ին տեղափոխվել է Պերնաու: Համալսարանն այսօր Պյառնու քաղաքում ունի իր մասնաճյուղը (2004/2005 ուսումնական տարվա ընթացքում 1000 ուսանող)[2]:
2002-ին Պյառնույում պատերազմին նվիրված հուշահամալիր է տեղադրվել, որն իրենից ներկայացնում է Waffen SS կազմակերպության համազգեստով զինվորի, ինչպես նաև հետևյալ տողերը.
«Բոլոր էստոնացի զինվորներին, ովքեր 1941-1945 թվականներին զոհվել են իրենց երկրի և ազատ Եվրոպայի համար ազատագրման պատերազմում»[3]: