Պյառնու (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյառնու (այլ կիրառումներ)
Pärnu airport terminal 20080610.jpg

Պյառնու, օդանավակայան Էստոնիայում՝ Պյառնու քաղաքից 4 կմ հեռու։

1937 թ․–ի հոկտեմբերին Պյառնու քաղաքի իշխանությունները 0.28 կմ² տարածք հատկացրեց օդանավակայան կառուցելու համար։ 1939 թ․–ին արդեն կայացավ առաջին թռիչքը։

ԽՍՀՄ տարիներին այն ծառայել է որպես ռազմական օդանավակայան[1]. 1992 թ․–ին ընդգրկվել է Էստոնիայի զինված ուժերի կազմում։ Նույն տարվա հոկտեմբերի 15–ին որոշում է ընդունվում ռազմական օդանավակայանի տեղում կառուցել քաղաքացիական օդանավակայան։ Ներկայումս Air Livonia ավիաընկերությունը թռիչքներ է կազմակերպում Կուռեսաառե, Ռուհնու և այլ բնակավայրեր։ 2004 թ․–ին ուղևափոխադրումների քանակը կազմել է 5035 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Авиация ПВО»։ Авиабаза KPOI։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին