Կորչա (ալբ․՝ Korçë, հուն․՝ Κορυτσά, մակեդոներեն՝ Горица, առում.՝ Curceaua, իտալ.՝ Corizza), քաղաք Հարաարևելյան Ալբանիայում։ Բնակչությունը՝ ▼43 254 մարդ (սեպտեմբերի 18, 2023)[2]։ Հանդիսանում է համանուն գավառի ու շրջանի վարչական կենտրոնը։ Տեղակայված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։
Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են ալբանացիները, որոնցից բացի կան նաև ռումինացիներ, հույներ ու մակեդոնացիներ։ Ալբանացիների շրջանում շատ են ուղղափառները։ Սակայն 1913 թվականի տվյալներով՝ քաղաքում ապրում էր 16 հազար մարդ, որոնցից 11 հազարը հույներ էին և միայն 4 հազարն էին ալբանացիներ[4]։ Քաղաքը հունական զորքերի կաղմից գրավվել է ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ 1940 թվականին՝ հունաիտալական պատերազմի ժամանակ, որն ավարտվեց հույների հաղթանակով։
Լեոնիդաս Սամպանիս (հունարեն՝Λεωνιδας Σαμπανης, ծնվ.՝ 1971), հույն ծանրորդ, 1996 թվականին Ատլանտայում անցկացված ու 2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Իոանիս Պանգաս (հունարեն՝Ιοαννης Παγκας, 1914—1895), հույն գործարար, Աթենքում ու Կորչայում կառուցել է դպրոցներ, որ կրում են իր անունը
Պանտելեիմոն Արգիրոկաստսկի, աշխարհում հայտնի է որպես Քրիստոս Կոտոկոս (հունարեն՝Χρηστος Κοτοκος, 1890—1968), Արգիրակաստրայի մետրոպոլիտ, վտարվել է իտալացի նվաճողների կողմից 1941 թվականին
↑QARKU KORÇË // Ligj nr. 115/2014, datë 31.7.2014, "Për ndarjen administrativo-territoriale të njësive të qeverisjes vendore në Republikën e Shqipërisë" — P.96.