Ֆիերի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ֆիերի | |||
| |||
Երկիր | Ալբանիա | ||
Համայնք | Ֆիեր | ||
Մակերես | 78 կմ² | ||
ԲԾՄ | 20±1 մետր | ||
Բնակչություն | ▼55 845 մարդ (հոկտեմբերի 1, 2011)[1] | ||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 34 | ||
Փոստային դասիչ | 9301–9305 | ||
Պաշտոնական կայք | bashkiafier.gov.al | ||
| |||
Ֆիերի (ալբաներեն՝ Fieri), քաղաք և համայնք (ալբ․՝ bashkia) Ալբանիայի հարավարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 16 կիլոմետր դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Տիրանայից շուրջ 100 կիլոմետր դեպի հարավ։ Նույնանուն մարզի և շրջանի (գավառի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 619,90 կմ² տարածք[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 120.655, բուն քաղաքինը՝ 55.845[3][4]:
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիերիի մերձակայքում են ընկած Իլլիրական Ապոլոնիա և Բիլլիս հնագույն քաղաքների ավերակները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ֆիերին հիմնադրել են Հին Հունաստանից՝ Կորնթոսից ու Կորֆուից եկած հույները մեր թվականությունից առաջ 588 թվականին[5] ՝ մինչ այդ իլլիրիական ցեղերով բնակեցված վայրում[6]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքը 19-րդ դարում հիմնել են Ալբանիայում հայտնի Վրիոնի տոհմի ներկայացուցիչները՝ որպես առևտրի կենտրոն։ Ֆիերիի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններից է նաև Արդենիցա մենաստանը՝ միջնադարյան ուղղափառ վանքով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս բնակավայրով է անցել Ալբանիայով նահանջող սերբական զորքը[7]։ Ներկայումս քաղաքում սերբերի համայնք կա և գործում է նրանց հիմնած Јединство միավորումը[8]։
Ժամանակի ընթացքում Ֆիերին դարձել է արդյունաբերական խոշոր կենտրոն, որտեղ զարգացած է հատկապես ասֆալտի, նավթամշակման և քիմիական արդյունաբերությունը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առաջ քաշված վարկածների՝ քաղաքի անվանումն առաջացել է ալբաներեն fern կամ իտալերեն fiera բառից, որ նշանակում է տոնավաճառ։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- D.Hall, Albania and the Albanians, New York 1994.
- Klima e R.P. te Shqiperise : tabela, temperatura e ajrit, vol. 1 = Le climat de la Republique Populaire d'Albanie : tableaux, temp'erature de l'air, vol. 1. Tirane 1968
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը հարավ-արևելքից
-
Կենտրոնական զբոսայգին
-
Ապոլոնիայի ավերակները
-
Արդենիցա վանքը
-
Քաղաքը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Տեսարան քաղաքից
-
Քաղաքի կենտրոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brinkhoff T. Albania: Prefectures and Major Cities - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
- ↑ http://aam.org.al/en/bashkia-fier/%7Ctitel=Bashkia(չաշխատող հղում) Fier – Albanian Association of Municiplatilies|hämtdatum=2018-09-26|verk=aam.org.al}}
- ↑ «Population and housing census - Fier 2011» (PDF). INSTAT. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ http://www.instat.gov.al/media/3063/5__fier.pdf%7Ctitel=CENSUSI(չաշխատող հղում) I POPULLSISË DHE BANESAVE: Fier 2011|hämtdatum=2018-09-26|sid=84}}
- ↑ Wilkes 1995, էջեր. 96–98
- ↑ Hammond 1976, էջ. 426Larson 2001, էջ. 162
- ↑ Свака кућа у Фиру примала српског војника („Вечерње новости“, 21. август 2013)
- ↑ У срцу Фира певају Боже правде („Вечерње новости“, 20. август 2013)
- ↑ «Sister Cities International (SCI)». Sister-cities.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Fierին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Ֆիերիի համայնք
- National Archaeological Park of Bylis
- Official Fier County Travel Guide
- Fieri International Film Festival
- Apollon International Theater Festival
- Official Gallery of Fier City Արխիվացված 2020-08-04 Wayback Machine
- Albanian Music, Fier
- Fier Yellow Pages
- Chamber of Commerce and Industry of Fier
- Albpetrol sh.a: Public Company of Oil and Gas Արխիվացված 2009-02-04 Wayback Machine
- TV Apollon Regional TV
- Fier travel guide
- |http://www.bashkiafier.gov.al Արխիվացված 2012-02-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիերի» հոդվածին։ |
|