Արմավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմավիր (քաղաք)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Քաղաք
Արմավիր
հայ․՝ Արմավիր
Զինանշան
Armavir Seal.png

Armavir central square.jpg
Արմավիր կենտրոնական հրապարակ
Կոորդինատներ: 40°09′0″ հս․ լ. 44°02′24″ ավ. ե. / 40.15000° հս․. լ. 44.04000° ավ. ե. / 40.15000; 44.04000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի շրջան
ՔաղաքապետԴավիթ Խուդաթյան
Հիմնադրված է1931 թ.
Այլ անվանումներմինչև 1932Սարդարապատ
մինչև 1992Հոկտեմբերյան
Տվյալ կարգավիճակում1947 թվականից
Մակերես8.51 կմ²
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն28 800[1] մարդ (2016)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարմավիրցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ374 (237)
Փոստային ինդեքս(0901-0918)
Փոստային ինդեքսներ0901, 0902, 0903, 0904, 0905, 0906, 0907, 0909,
Պաշտոնական կայքarmavircity.am
##Արմավիր (Հայաստան)
Red pog.png

Արմավիր, քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության "Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ"։ Արարատյան կամ Վանի թագավորության (Ուրարտական) շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թ.-ին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, և մ.թ.ա. 331 թ.-ին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մ.թ.ա. 189 թ.-ին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին որ պատմահայր Մովսես Խորենացին նկարագրելով Արմավիրի կառուցումը և նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, Արմավիրը սկսեց անկում ապրել և դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական նշանակությունը և արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես «լքյալ մայրաքաղաք»։

Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նավ պեղումների արդյունքում հայտնի են դարձել՝ Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։

1712 թ.-ից, Երևանի պարսկական խանի որոշմամբ սկսեցին կառուցել Սարդարապատի բերդը, ինչով և սկսվեց Արմավիր մայրաքաղաքի արհեստական ավերումը։ Հին քաղաքը օգտագործելով որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։ Սարդարապատի բերդը հանդիսավոր կերպով բացվեց 1779 թ.-ին։

Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12 , տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ: Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծամասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և այլ պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները:

1827 թ.-ի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը: Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:

Արմավիր կայարան 1927թ

Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայում կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս և Նալբանդյան գյուղերը։

Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903թ.-ին։ Դեռևս 1899թ.-ին, երբ կառուցում էր Թիֆլիս(Թբիլիսի) - Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը, որը տևեց 4 տարի և ավարտվեց 1903թ.-ին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նայև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ և հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ, նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող՝ Թիֆլիս - Երևան երկաթուղու կայարան էր, այն սկսեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926թ.-ի մարդահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը, հաշվի առնեկլով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է Հոկտեմբերյան, իսկ 1935թ.-ին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։

Անկախացումից հետո քաղաքը դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզկենտրոն և 1996 թ.-ին վերանվանվեց Արմավիր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը ըստ Մովսես Խորենացու Արմավիրում եղել են երեք հեթանոսական տաճարներ՝ լուսնի, արևի և նախնիների հիշատակման տաճարները։

Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ում մտահղացումով քաղաքի հատակագծի վերջնական տեսքը պետք է նմանվեր շոգեքարշի (հաշվի էին առել այն փաստը որ քաղաքն այդ ժամանակ հայտնի էր որպես երկաթուղային կայարան): Այժմ գործող երկաթուղային կայարանը նույնպես նախագծել և կառուցել է Ալեքսանդր Թամանյանը 1927թ.։ Կայարանի հարևանությամբ դեռևս իր գոյությունն է պահպանում 1903թ. կառուցված կայարանի հին վարչական շենքը, ինչպես նաև 1902թ. կառուցած ջրհան կայանը որը ժամանակին ջրով էր ապահովում ամբողջ շրջանը։ Հետագայում գլխավոր հատակագծեր կազմել են 1940, 1955, 1976 և 2010 թվականներին[1]:


2011-2014 թվականներին կառուցվել է քաղաքի առաջնորդանիստ և միակ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին և օծվել 2014 թվականի մայիսի 31-ին։

Պետական, մշակութային և ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիրում գործում է 10 միջնակարգ դպրոց, 12 մսուր-մանկապարտեզ, 1 համալսարան, 3 քոլեջ-տեխնիկում, 1 մարզադաշտ «Հոբելյանական» որը հայաստանում մեծությամբ երրորդն է, 3 մարզադպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 գեղարվեստի դպրոց, շախմատի դպրոց, 5 գրադարան, տպարան, մշակույթի տուն, ռազմա-մարզական վարժարան, գիշերօթիկ դպրոց, 2 հեռուստաընկերություն, կենդանաբուսաբանական այգի, որը հանրապետությունում երկրորդն է և զբաղեցնում է 8 հա տարածք, «Բարեկարգում» տնօրինությունը, «Արմավիրի ջրամատակարար» ՓԲԸ, մշակույթի տներ, քաղաքային զբոսայգի և այլն:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Արմավիրի տարածքը շրջապատված է բազում հնավայրերով, որոնք համարվում են հայկական քաղաքակրթության հիմնական կենտրոնները մասնավորապես մոտակա Մեծամորը, Արմավիրը, Արգիշտիխինիլին և այլն։ Ներկայումս Արմավիրը ունի մշակույթի տուն, որը հայտնի է Կարմիր ակումբ անունով, որում գործում են երաժշտական և արվեստի դպրոցներ, 5 գրադարան, Արմավիրի դրամատիկական թատրոնը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարանները, փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական և սպասարկման ծառայություններ իրականացնող ձեռնարկություններ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1926թ 1959թ 1970թ 1979թ 1989թ 2001թ 2009թ 2016թ
Բնակիչ 600 14 932 25 881 31 431 46 857 28 733 33 628 28 800

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիրի ՖԱ-ն հիմնադրվել է 1965թ «Սևան Հոկտեմբերյան» անունով։ Այն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո անվանափոխվել է ՖԱ «Արմավիր», որը հիմնականում 90 -ականներին խաղացել է հայկական լիգաներում 1993թ-ին արժանանալով առաջին լիգաի բրոնզե իսկ 2002թ-ին ոսկե մրձանակի: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով թիմը 2003թ-ին լուծարվել է։ Թիմը տնային հանդիպումները անց է կացրել Արմավիրի Հոբելյանական մարզադաշտում որը տեղավորում է մինչև 10 000 հանդիսատես։ 1985թ մարզադաշտն ընդունել է ԽՍՀՄ կազմակերպած ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլը։ Ներկայումս մարզադաշտը ծառայում է տեղի ֆուտբոլային դպրոցի երիտասարդ թիմերին։

2017թ-ի փետրվարին ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ -ի ֆինանսավորմամբ Արմավիրում սկսվել է ֆուտբոլի ակադեմիաի շինարարություն որը նախատեսվում է ավարտել 2019թ-ին։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]