Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Արմավիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Արմավիր), ArmAg (1).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արմավիրի մարզ, Արմավիր
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ՃարտարապետՄիքայել Մկրտչյան
Ճարտարապետական տիպԳմբեթավոր
Ճարտարապետական ոճՀայկական
Գմբեթերկու
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի Թեմ

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, որը կառուցվել է սուրբ Սարգիս մատուռի տեղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տարածքում նախկինում եղել է ամառային կինոթատրոն, որի տեղում 2009 թվականին կառուցվել է Սուրբ Սարգիս մատուռը։ Սակայն եկեղեցական տոներին, երբ մեծ է եղել մարդկանց հոսքը ոչ բոլորն են կարողացել մասնակցել արարողություններին և մի քանի կիլոմետր հաղթահարելով հասել մոտակա եկեղեցիներ։ 2011 թվականին Սուրբ Սարգիս մատուռի տեղում սկսվել է Գրիգոր Նարեկացի եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ։ Եկեղեցին օծվել է 2014 թվականի մայիսի 31-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի, Գեղարքունիքի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Տեր Հովնան Եպիսկոպոս Հովնանյանի, Վանորեից տեսչության տեսուչ Գերաշնորհ Տեր Արտակ Եպիսկոպոս Տիգրանյանի[1][2]։

Եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի 17 մետր բարձրությամբ զանգակատուն։ Կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ։ Եկեղեցու տարածքում տեղադրվել են խաչքարեր[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]