Իսրայել Ա Ոթմսեցի
Իսրայել Ա Ոթմսեցի | |
---|---|
Մահացել է | 677 |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Իսրայել Ա Ոթմսեցի (ծ. թ. անհայտ, գ. Ոթմուս (Վանանդ գավառ) – 677, Դվին), Ամենայն հայոց կաթողիկոս 667 թվականից։ Նախքան կաթողիկոս կարգվելը Վանանդի եպիսկոպոսն էր։ Դվինի 645 և 648 թվականների եկեղեցական ժողովներում մասնակցել է աշխարհիկ և եկեղեցական ներքին կանոնների մշակմանը, հայ դավանական ձեռնարկի կազմմանը՝ կանգնելով հակաքաղկեդոնական դիրքերում։ Պայքարել է երևութականության և պավլիկյանների դեմ։ Կաթողիկոսական գահին Իսրայել Ա Ոթմսեցուն նախորդել է Անաստաս Ա Ակոռեցին, հաջորդել՝ Սահակ Գ Ձորոփորեցին։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
- ԻՍՐԱՅԵԼ Ա ՕԹՄՍԵՑԻ (667-677) Archived 2010-11-26 at the Wayback Machine.
Նախորդող՝ Անաստաս Ա Ակոռեցի |
Կաթողիկոս 667–677 |
Հաջորդող՝ Սահակ Գ Ձորոփորեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 417)։ ![]() |