Քրիստափոր Ա Տիրառիջցի
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քրիստափոր Ա Տիրառիջցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 545 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Քրիստոփոր Ա Տիրառիջցի (ծ. թ. անհայտ, գ. Տիրառիջ (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ) – 545), Ամենայն հայոց կաթողիկոս 539 թ-ից։ Հայտնի է Հայաստանում և հարևան երկրներում նեստորականության և քաղկեդոնականության դեմ մղած իր պայքարով։ Այդ նպատակով ուղևորվել է Միջագետք, Պարսկաստան, Վերին Ասորիք՝ ամենուրեք քարոզելով 431 թ. Եփեսոսի Գ տիեզերական ժողովի ուղղափառ դավանությունը և ամրապնդելով Հայ եկեղեցու դիրքն ու հեղինակությունը Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցին։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Սահակ Բ Ուղկեցի |
Կաթողիկոս 539–545 |
Հաջորդող՝ Ղևոնդ Ա Եռաստեցի |