Մովսես Բ Եղիվարդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Բ Եղիվարդեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԵղվարդ, Հայաստան
Մահացել է604
Մասնագիտությունքրիստոնյա քահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս և Մետրոպոլիտ

Մովսես Բ Եղիվարդեցի (ծ.թ. անհայտ – 604), Ամենայն հայոց կաթողիկոս 574 թվականից։ Նրա օրոք գործածության մեջ է դրվել Հայոց տոմարը։ 591 թվականին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժողով է գումարել Կ. Պոլսում, որը Հայոց կաթողիկոսից պահանջում է, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն։ Հայ եկեղեցու բյուզանդականին միաբանվելու միջոցով գաղափարապես ամրապնդվելու էր կայսրության տիրապետությունը Հայաստանում։ Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժում է այդ առաջարկը, ինչից հետո կայսրը Հայաստանի բյուզանդական մասում ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն՝ կաթողիկոս կարգելով Հովհաննես Բագարանցուն (591–611), որի աթոռանիստն է դառնում Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը։

Կաթողիկոսական գահին Մովսես Բ Եղիվարդեցուն նախորդել է Հովհաննես Բ Գաբեղենցին, հաջորդել՝ Աբրահամ Ա Աղբաթանեցին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Հովհաննես Բ Գաբեղենցի
Կաթողիկոս
574–604
Հաջորդող՝
Աբրահամ Ա Աղբաթանեցի