Փառեն Ա Աշտիշատցի
Արտաքին տեսք
| Փառեն Ա Աշտիշատցի | |
|---|---|
| Կառավարում | |
| Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
| Ժամանակամիջոց | 348-352 |
| Եկեղեցի | |
| Անձնական տվյալներ | |
| ← Դանիել Ա | |
Փառեն Ա Աշտիշատցի (4-րդ դար, Աշտիշատ, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 352), հայոց կաթողիկոս 348-352 թվականներին։ Աղբիանոսյանների տոհմից։ Հայոց թագավոր Տիրանի օրոք Արշակունիների և Գրիգոր Լուսավորչի հայրապետական տոհմի միջև հարաբերությունների սրումից և Հուսիկ Ա Պարթևի սպանությունից հետո, որոշ նախարարներ փորձել են կաթողիկոս ընտրել Գրիգոր Լուսավորչի աշակերտ Դանիել ասորի եպիսկոպոսին։ Սակայն կենտրոնացված իշխանության կողմնակիցներ Վասակ Մամիկոնյանը, Մեհենդակ Ռշտունին, Անդովկ Սյունին, Արշավիր Կամսարականը սպանել են Դանիելին և կաթողիկոս ընտրել Փառեն Ա Աշտիշատցուն։ Հայոց արքունիքին հավատարիմ Փառենը համագործակցել է Արշակունիների հետ՝ կենտրոնացված ուժեղ թագավորության ստեղծման գործում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968, Երևան
| Նախորդ | Ամենայն Հայոց Կաթողիկոս | Հաջորդ |
| Դանիել քորեպիսկոպոս (347-347) |
Փառեն Ա Աշտիշատցի (348-352) |
Ներսես Ա Մեծ (353-373) |
|