Հակոբ Ե Շամախեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ե Շամախեցի
Ծնվել է18-րդ դար
ԾննդավայրՇամախի
Մահացել էմարտի 21, 1763(1763-03-21)
Մահվան վայրՎաղարշապատ
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հակոբ Ե Շամախեցի (XVII դարի վերջ, Շամախի - 21 մարտի, 1763, Վաղարշապատ), Հայոց կաթողիկոս 1759 թ.-ից, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Ալեքսանդր Բ Բյուզանդացուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Էջմիածնում, եղել Մայր Աթոռի միաբանության ազդեցիկ անդամներից, համարվել «գիտուն և շնորհաշատ» վարդապետ։ 1743 թ.-ից սկսել է կազմել Գավազանագիրք, որտեղ շարադրել է կաթողիկոսարանի անցուդարձերը։ Նորոգել է Երևանի տարածքի մեջ մտնող Ձորագյուղի անապատը, կարգավորել Էջմիածնի վանքապատկան կալվածագրերը։ Պարսկական խաների ու կովկասյան լեռնականների ասպատակություններին վերջ տալու և Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու նպատակով կապեր է պահպանել ժամանակի նշանավոր գործիչների՝ Հովսեփ Էմինի, Վրաստանի Թեյմուրազ II և Հերակլ II թագավորների և ուրիշների հետ։ 1760 թ.-ին կոնդակ է հղել Ռուսաց կայսրուհի Ելիզավետա Պետրովնային՝ խնդրելով ընդառաջել Պետերբուրգ մեկնած Թեյմուրազ II-ին՝ հայ և վրացի ժողովուրդներին պարսկական լծից ազատագրելու խնդրում։

Կաթողիկոսական գահին Հակոբ Ե Շամախեցուն հաջորդում է Սիմեոն Ա Երևանցին։

Հակոբ Ե Շամախեցին թաղված է էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու բակում:

Նախորդող՝
Ալեքսանդր Բ Բյուզանդացի
Կաթողիկոս
1759–1763
Հաջորդող՝
Սիմեոն Ա Երևանցի
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 67 CC BY-SA icon 80x15.png