Գրիգոր Ը Խանձողատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Ը Խանձողատ
Կառավարում
Տիտղոս Ամենայն Հայոց կաթողիկոս
Ժամանակամիջոց 1411-1418 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Հակոբ Գ Սսեցի    Armenian Apostolic Church logo.png    Պողոս Բ Գառնեցի

Գրիգոր Ը Խանձողատ (ծն. թ. անհայտ - մոտ 1420 թ.), Ամենայն Հայոց կաթողիկոս 1411 թվականից՝ Հակոբ Գ Սսեցու դավադրական սպանությունից հետո։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Պաշտոնազրկվում և աքսորվում է 1418 թվականին։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Ը Խանձողատին հաջորդել է Պողոս Բ Գառնեցին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մականունն է «Խանձողատ»։ Հավանաբար խանձ կամ կրակի իմաստ կա բառի մեջ, սակայն հայտնի չէ՝ արդյոք խանձող ու այրող է նշանակում, թե ոչ։ Գուցե այդպես է անվանվել իր արտաքինի կամ գործունեության պատճառով։

Առաքել Դավրիժեցին 1418 թվականին հիշատակում է.

Aquote1.png …զայս տէր Գրիգորիս, որ մականուն Խանձողատ կոչի, աքսորեցին։ Aquote2.png


Մեկ այլ հիշատակարանում արդեն իսկ 1416 թվականից հիշատակվում է Պողոս Գ Գառնեցին՝ որպես Հայոց հայրապետ։ Իր յոթնամյա գահակալության շրջանում Գրիգոր Ը Խանձողատը հիշատակության արժանի ոչինչ չի արել։

Գրիգոր Ը Խանձողատի գահակալության օրոք Կիլիկիայում տիրող խառնաշփոթն էլ ավելի էր վատթարացել, որն էլ պատճառ էր հանդիսացել Մեծ Հայքի վարդապետների՝ Հայրապետական Աթոռը Կիլիկիայից Սբ. Էջմիածին փոխադրելու և Աղթամարի Հայրապետական Աթոռի գործունեությունը դադարեցնելու որոշման ընդունմանը։ Որոշվեց Սիս ուղարկել Երուսաղեմի Հայոց պատրիարք Պողոս արքեպիսկոպոս Գառնեցուն, ով 1417 թվականին մեկնեց Սիս և ձեռք բերելով տեղի ամիրաների համակրանքն ու աջակցությունը՝ կարողացավ բացահայտել Գրիգոր Ը Խանձողատի զեղծումները։ Այսպիսով վերջինս գահընկեց արվեց և աքսորվեց անհայտ ուղղությամբ։ Գրիգոր Ը Խանձողատի գահընկեցությունն ու աքսորը բավական էին Պողոս Բ Գառնեցուն որպես օրինավոր կաթողիկոս ճանաչելու համար։


Նախորդող՝
Հակոբ Գ Սսեցի
Կաթողիկոս
1411–1418
Հաջորդող՝
Պողոս Բ Գառնեցի


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Չամչյան, Հայոց պատմություն (Պատմութիւն Հայոց), հ. Գ, Վենետիկ, 1786։
  • Առաքել Դավրիժեցի, Պատմությունների գիրք (Գիրք պատմութեանց), Երևան, 1990։
  • Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Ազգապատում, հ. Բ, Էջմիածին, 2001։