Աբրահամ Գ Կրետացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Գ Կրետացի
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է17-րդ դար
ԾննդավայրՀերակլիոն[1][2]
Մահացել էապրիլի 18, 1737(1737-04-18)[1]
Մահվան վայրՎաղարշապատ[2]

Աբրահամ Գ Կրետացի (17-րդ դար, Հերակլիոն[1][2] - ապրիլի 18, 1737(1737-04-18)[1], Վաղարշապատ[2]), Ամենայն հայոց կաթողիկոս 1734 թվականից, պատմագիր։ Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Նախքան կաթողիկոսական գահը ստանձնելը եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–1734 թթ.՝ Թրակիայի Ռոդոսթո քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։

Կրետացու օրոք Հարավային Կովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը։ Աբրահամ Գ Կրետացին շահելով Իրանի արքա Նադիր շահի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի։ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։

Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում 1736 թվականի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։

Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796 թվականին, Կալկաթայում[3] և 1870 թվականին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն և հրատարակել «Collection d'historiens armenians» ժողովածուում (հ. 2, 1876)։

Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդում է Ղազար Ա Ջահկեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Նախորդող՝
Աբրահամ Բ Խոշաբեցի
Կաթողիկոս
1734-1737
Հաջորդող՝
Ղազար Ա Ջահկեցի