Սարգիս Դ Վրաստանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Դ Վրաստանցի
Մահացել է 1536
Մասնագիտություն կաթողիկոս

Սարգիս Դ Վրաստանցի (ծ. թ. անհայտ – 1536), Ամենայն հայոց կաթողիկոս 1520-ից։ Հաջորդել է Զաքարիա Բ Վաղարշապատցուն։

Աթոռակից էր Զաքարիա Բ-ին, սակայն մինչև նրա մահը նստել է Վրաստանում՝ լինելով Վիրահայոց թեմի առաջնորդ։ Սարգիս Դ Վրաստանցու գահակալության տարիները համընկել են թուրք-պարսկական պատերազմների վերսկսմանը, և Հայոց եկեղեցին, շրջապատված արտաքին թշնամիներով, խառնաշփոթ և տկար վիճակում էր, ինչը խոչընդոտում էր Էջմիածնի գահակալներին, այդ թվում և Սարգիս Դ Վրաստանցուն, արդյունավետ գործունեություն ծավալել։ Հոգևոր-մշակութային ու շինարարական ձեռնարկումներից առավել հայրապետի խնդիրն է եղել Մայր աթոռը պահպանել ավերածության վտանգներից։ Սարգիս Դ Վրաստանցուն հաջողվել է ապահովել Մայր Աթոռի անվտանգությունն ու եկեղեցու շուրջը համախմբել ցրված միաբանությանը։ Կաթողիկոսական գահին Սարգիս Դ Վրաստանցուն հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Զաքարիա Բ Վաղարշապատցի
Կաթողիկոս
1520–1536
Հաջորդող՝
Գրիգոր ԺԱ Բյուզանդացի