Հովսեփ Բ Փարպեցի
Հովսեփ Բ Փարպեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 806 |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Հովսեփ Բ Փարպեցի, Կարիճ (ծ. թ. անհայտ, գ. Փարպի, Արագածոտն գավառ – 806), Ամենայն հայոց կաթողիկոս 795 թվականից առ 806 թ.։ Հովսեփ Բ Փարպեցուն կաթողիկոսական գահին նախորդել է Գևորգ Ա Բյուրականցին, հաջորդել՝ Դավիթ Բ Կակաղեցին։ Ըստ ուսումնասիրողների, կաթողիկոսի «Կարիճ» մականունը գրչագրական սխալի հետևանք է, և բնագրում պետք է գրված լիներ «Կտրիճ»։ Հայրապետության տարիներին դիմադրել է կաթողիկոսական կալվածները բռնի յուրացնելու արաբական Խուզեյմա ոստիկանի փորձերին։ Այդ պատճառով ոստիկանը բանտարկել է Հովսեփ Բ Փարպեցուն։ Սակայն Հարուն ալ Ռաշիդ խալիֆը ազատ է արձակել նրան և վերադարձրել բռնագրավված կաթողիկոսական կալվածների մեծ մասը[1]։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20110531152734/http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 635
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովսեփ Բ Փարպեցի կաթողիկոսի մասին Լուսամուտ կայքում Archived 2010-11-26 at the Wayback Machine.
Նախորդող՝ Գևորգ Ա Բյուրականցի |
Կաթողիկոս 795-806 |
Հաջորդող՝ Դավիթ Բ Կակաղեցի |