Հովհաննես Բ Գաբեղենացի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովհաննես Բ Գաբեղենացի | |
---|---|
Ծնվել է | 6-րդ դար |
Ծննդավայր | Սյունձեղուն, Գաբեղյանք, Այրարատ, Հայկական մարզպանություն |
Մահացել է | 574 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
Մասնագիտություն | քահանա |
Ծնողներ | հայր՝ անանուն Գաբեղյան |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Հովհաննես Բ Գաբաղենցի (հիշատակվում է նաև որպես Հովհաննես Բ Գաբեղյան, 6-րդ դար, Սյունձեղուն, Գաբեղյանք, Այրարատ, Հայկական մարզպանություն - 574, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Ամենայն հայոց կաթողիկոս 557 թվականից։ Շարունակելով նախորդի քաղաքականությունը՝ գործուն պայքար է ծավալել նեստորականության և քաղկեդոնականության դեմ։ Այդ նպատակով թղթեր (նամակներ) է հղել Սյունյաց Միհրարտաշիր իշխանին, Վրթանես եպիսկոպոսին և Աղվանից Աբաս կաթողիկոսին։ Հովհաննես Բ Գաբաղենցին նաև քաջալերական մի նամակ է գրել Երուսաղեմի հայ միայնակյացներին, որոնց հալածել են հույն հոգևորականները՝ Քաղկեդոնի ժողովը չընդունելու և «երկու բնություն» չխոստովանելու համար։ 571 թվականին զորավար Վարդան Մամիկոնյանի հետ մեկնել է Կ. Պոլիս՝ Պարսկաստանի դեմ պատերազմում Բյուզանդիայից օգնություն խնդրելու նպատակով։ Հավատալով կայսրի խոստումներին՝ դավանաբանական հարցերում գնացել է զիջումների՝ Ս. Սոֆիայի Մայր եկեղեցում հաղորդվելով հույների հետ (ըստ Ասողիկ պատմիչի, այն դուռը, որտեղից հայերը եկեղեցի են մտել, կոչվել է «Դուռն Հայոց»)։ Ըստ ժամանակի ասորի պատմիչ Հովհաննես Եփեսացու, Հայաստանում իմանալով այդ մասին, բոլոր եպիսկոպոսները խիստ և սպառնալի ուղերձ են ուղարկել կաթողիկոսին ու հայ նախարարներին, որոնք համարձակվել էին հաղորդվել քաղկեդոնականների հետ։ Հետագայում Հովհաննես Բ Գաբաղենցին վերադարձել Հայ եկեղեցու դավանանքին և 572 թվականին Կ. Պոլսում հիմնել հայոց առանձին կրոնական համայնք։ Վախճանվել է տարագրության մեջ։
Կաթողիկոսական գահին Հովհաննես Բ Գաբաղենցուն նախորդել է Ներսես Բ Բագրևանդցին, հաջորդել՝ Մովսես Բ Եղիվարդեցին։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝ Ներսես Բ Բագրևանդցի |
Կաթողիկոս 557–574 |
Հաջորդող՝ Մովսես Բ Եղիվարդեցի |