Ալեքսանդր Բ Բյուզանդացի
Jump to navigation
Jump to search
Ալեքսանդր Բ Բյուզանդացի | |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1755 |
Մահվան վայր | Վաղարշապատ |
Մասնագիտություն | Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Աղեքսանդր Բ Բյուզանդացի, Ղարաղաշ, Ամենայն հայոց կաթողիկոս 1753–55-ին։ Հաջորդել է Մինաս Ա Ակնեցուն։
Աբրահամ Գ Կրետացու օրոք (1734–37) եղել է կաթողիկոսական փոխանորդ։ Աղեքսանդր Բ Բյուզանդացու անունով մեզ են հասել մի քանի մանր գրություններ, որոնցից հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Հիշատակարանը (նրա կաթողիկոս ընտրվելու մանրամասնություններով), Վրաց կաթողիկոս Անտոն I-ին (1744–55) ու Վրաց արքա Թեյմուրազին (1744–67) հղած թղթերը և մի կոնդակ՝ ուղղված համայն հայությանը՝ Արտազի Սբ. Թադե վանքի շինարարության համար միջոցներ հանգանակելու վերաբերյալ։
Կաթողիկոսական գահին Աղեքսանդր Բ Բյուզանդացուն հաջորդել է Հակոբ Ե Շամախեցին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։
Նախորդող՝ Մինաս Ա Ակնեցի |
Կաթողիկոս 1753–1755 |
Հաջորդող՝ Հակոբ Ե Շամախեցի |