Արծվի Վասպուրական (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արծվի Վասպուրական (այլ կիրառումներ)
Արծվի Վասպուրական շաբաթաթերթի շապիկը

«Արծվի Վասպուրական», ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ։ Հրատարակվել է Կ. Պոլսում 1855-56 ու 1873-74 թվականներին և Վարագավանքում 1858-64 թվականներին։ Արևմտյան Հայաստանի տարածքում հրատարակվող առաջին պարբերականը։

Խմբագիրներն են եղել Մկրտիչ Խրիմյան և Մ. Անանյան։ Լուսաբանել է եկեղեցական կյանքի. Հայաստանի պատմության, կրթության, բարոյական դաստիարակության խնդիրներ։ Մեծ տեղ է հատկացրել հայ մշակույթի գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքին ու գործունեությանը, նշել նրանց դերը և ներդրումը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Հրապարակել է հոդվածներ հայկական կենտրոնացված ուժեղ պետության ստեղծողների մասին, որով նպաստել է հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ Սկզբնական շրջանում հիմնականում լուսավորական ուղղություն ունեցող թերթը 1860 թվականից քարոզել է ազգային-ազատագրական գաղափարներ, դարձել Արևմտյան Հայաստանի գավառների ժողովրդավար մտավորականության հայացքների արտահայտիչ, պայքարել Ազգային սահմանադրության իրականացման համար։ «Արծվի Վասպուրական»-ին համագործակցել են Գ. Սրվանձտյանը, Ա. Թոխմախյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Բժշկյանը, Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) և ուրիշներ։

«Արծվի Վասպուրականը» լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png