Արսեն Թոխմախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Թոխմախյան
Ծնվել է 1843
Ծննդավայր Վան, Վանի նահանգ, Թուրքիա
Մահացել է 1891
Ազգություն հայ
Կրթություն Վարագավանք
Անդամություն Միություն ի փրկություն

Արսեն Թոխմախյան (Հարություն, 1843, Վան - 1891), ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը։ Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872)։ Արևմտահայերի ազատագրության հարցով զբաղվել է դեռևս 1877 թ. ռուս-թուրքական պատերազմից առաջ։ Հրատարակել է գրքույկներ («Հայրենիքի պահանջներ և հայ գյուղացին», 1881, «Մասիս լեռների հարավային ստորոտներ», 1882)՝ արևելահայությանը արևմտահայերի ծանր կացությանը ծանոթացնելու նպատակով։

Արսեն Թոխմախյանը Թիֆլիսում միացել է «Արծրունու խմբակին»։ 1883-ին, Թիֆլիսի նարոդնիկական խմբակի հանձնարարությամբ, անցել է Վան։ 1884-ին Աղբակի Սբ. Բարդուղիմեոսի վանքի վանահայրն էր։ 1885 թ. Շատախում ձերբակալվել է, բանտարկվել (մեղադրվել է «Մշակին» թղթակցելու մեջ)։ Բանտից ազատվել է, սակայն Չուխ Գեդուկի կռվից (1889) հետո նորից է ձերբակալվել։ Հետագայում անցել է Պարսկաստան (Դերիկի վանք), այնուհետև Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի վանահայրն էր։ 1891 թ., սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավդալբեգյան Թ., Արսեն Թոխմախյան, Ե., 1926։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png