Jump to content

Ջուղա շահրեստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուղա շահրեստան
պարս.՝ شهرستان جلفا
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևելյան Ադրբեջան օսթան
Ներառում էCentral District?[1] և Siah Rud District?[1]
ՎարչկենտրոնՋուղա
Խոշորագույն քաղաքՀադիշահր
Բնակչություն61 358 մարդ (2016)[1]
38°51′N 45°48′E / 38.85°N 45.8°E / 38.85; 45.8

Ջուղա շահրեստան (պարս.՝ شهرستان جلفا), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 61 358 մարդ (2016)[1]։

Հյուսիսից սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հետ, որոնցից բաժանված է Արաքս գետով։ Նաև սահմանակից է Արևելյան Ադրբեջան օսթանի Խուդափերին (արևելքից), Վարզաղան (հարավ-արևելքից) և Մարանդ շահրեստանների և Արևմտյան Ադրբեջան օսթանի Փոլդաշտ շահրեստանի (արևմուտքից) հետ։

Շահրեստանի տարածքով է անցնում Իրանը Հայաստանի հետ կապող ճանապարհը. այստեղ է գտնվում միակ Ագարակ-Նուրդուզ սահմանային անցակետը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 52 176 մարդ՝ 14 186 տնային տնտեսություններում[2]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 55 166 մարդ, որոնք ապրում էին 16 103 տնտեսություններում[3]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 61 358 մարդ՝ 19 443 տնտեսություններում[4]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 5 գյուղական շրջաններ և 3 քաղաքներ։ Շահրեստանի բաժանում վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Ջուղա շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր2006[2]2011[3]2016[4]
Կենտրոնական շրջան (բախշ)43 66946 73053 352
Դարան գյուղական շրջան1 5661 5331 571
Էրսի գյուղական շրջան4 7794 2504 589
Շոջա գյուղական շրջան4 4994 7444 036
Հադիշահր (քաղաք)27 84230 57534 346
Ջուղա (քաղաք)4 9835 6288 810
Սիառուդ շրջան (բախշ)8 5078 4368 006
Դիզմարե Ղարբի գյուղական շրջան3 4373 4673 191
Նովջեմեր գյուղական շրջան3 7163 4163 267
Սիահ ռուդ (քաղաք)1 3541 5531 548
Ընդհանուր52 17655 16661 358

Հայկական հետք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում շահրեստանի տարածքը մասն է կազմել Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի (նահանգի) Բաքրան (կամ Մարանդ) և Պարսպատունիք գավառների։

Հայկական մշակութային ժառանգության պահպանված կոթողներից կարևորագույնը Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքն է, որը գտնվում է Իրանական Ջուղայից մոտ 12 կմ արևմուտք։ Մոտակայքում են նաև Ներքին Դարաշամբի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Հովվի մատուռը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  3. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.