Jump to content

Փոլդաշտ շահրեստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլդաշտ շահրեստան
պարս.՝ شهرستان پلدشت
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակշահրեստան (գավառ)
Մտնում էԱրևմտյան Ադրբեջան օսթան
ՎարչկենտրոնՓոլդաշտ
Բնակչություն42 170 մարդ (2016)[1]

Փոլդաշտ շահրեստան (պարս.՝ شهرستان پلدشت), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 42 170 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Փոլդաշտ քաղաքն է։ Շահրեստանը ստեղծվել է 2007 թվականին Մակու շահրեստանի հարավարևելյան շրջանների առանձնացման արդյունքում[2]։

Հյուսիսից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, որից բաժանված է Արաքս գետով։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Մակու, արևմուտքից` Շոթ, հարավից` Չայփարե շահրեստաններին, արևելքից` Արևելյան Ադրբեջան օսթանի Ջուղա շահրեստանին։

Շահրեստանը տարածված է Արաքս գետի աջ ափին` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հանդիպակաց ափին։ Օսթանի տարածքը սկսվում է Իրանական Ջուղայից մոտ 15 կմ արևմուտք և տարածվում դեպի հյուսիս մինչև Շարուրի դաշտի հանդիպակաց հատվածը։ Օսթանի տարածքում է գտնվում Արաքս գետի վրա կառուցված Արաքսի ջրամբարը, որն օգտագործվում է Ադրբեջանի հետ համատեղ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 42 071 մարդ՝ 10 654 տնային տնտեսություններում[3]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 42 170 մարդ՝ 11 537 տնտեսություններում[4]։

Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 4 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.

Փոլդաշտ շահրեստանի բնակչությունը
Վարչական միավոր 2011[3] 2016[4]
Կենտրոնական շրջան (բախշ) 28 022 28 377
Չայբասար Շարքի գյուղական շրջան 6 963 6 331
Զանգեբար գյուղական շրջան 11 096 10 574
Փոլդաշտ (քաղաք) 9 963 11 472
Արազ շրջան (բախշ) 14 049 13 793
Գեջլարաթ Ղարբի գյուղական շրջան 4 020 4 272
Գեջլարաթ Շարքի գյուղական շրջան 7 268 6 854
Նազոքե Օլյա (քաղաք) 2 761 2 667
Ընդհանուր 42 071 42 170

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
  2. Davodi, Parviz (1386 թ․ սեպտեմբերի 18). «Approval letter regarding reforms of country divisions in West Azerbaijan province». Islamic Parliament Research Center (պարսկերեն). Ministry of Interior, Political-Defense Commmission. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.