Չայփարե շահրեստան
Չայփարե շահրեստան պարս.՝ شهرستان چایپاره | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | շահրեստան (գավառ) |
| Մտնում է | Արևմտյան Ադրբեջան օսթան |
| Ներառում է | Central District?[1] և Hajjilar District?[1] |
| Վարչկենտրոն | Ղարա-Զիաադդին |
| Բնակչություն | 47 292 մարդ (2016)[1] |
Չայփարե շահրեստան (պարս.՝ شهرستان چایپاره), շահրեստան (գավառ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան օսթանի հյուսիսարևելյան մասում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 47 292 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ղարա-Զիաադդին քաղաքն է։ Շահրեստանը ստեղծվել է 2007 թվականին Խոյ շահրեստանի հյուսիսարևելյան շրջանների առանձնացման արդյունքում։
Շահրեստանը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան օսթանի Չալդորան, հյուսիսից` Շոթ, հյուսիս-արևելքից` Փոլդաշտ, հարավից` Խոյ շահրեստաններին, արևելքից` Արևելյան Ադրբեջան օսթանին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով շահրեստանի բնակչությունը կազմում էր 43 206 մարդ՝ 11 775 տնային տնտեսություններում[2]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր 47 292 մարդ՝ 13 718 տնտեսություններում[3]։
Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական տեսանկյունից շահրեստանը բաժանված է 2 բախշերի (շրջանների), որոնք իրենց հերթին ընդգրկում են 4 գյուղական շրջաններ և 2 քաղաքներ։ Շահրեստանի բաժանումը վարչական միավորների ըստ վերջին մարդահամարների բնակչության տվյալների հետ մեկտեղ բերված են աղյուսակում ստորև.
| Վարչական միավոր | 2011[2] | 2016[3] |
|---|---|---|
| Կենտրոնական շրջան (բախշ) | 34 523 | 38 932 |
| Չուրս գյուղական շրջան | 4 827 | 4 662 |
| Ղարա-Զիաադդին գյուղական շրջան | 5 927 | 7 503 |
| Ղարա-Զիաադդին (քաղաք) | 23 769 | 26 767 |
| Հաջիլար շրջան (բախշ) | 8 683 | 8 360 |
| Հաջիլար Ջոնուբի գյուղական շրջան | 6 031 | 5 781 |
| Հաջիլար Շոմալի գյուղական շրջան | 2 652 | 2 579 |
| Հաջիլար (քաղաք) | ||
| Ընդհանուր | 43 206 | 47 292 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
