Դավիթ-Դանիելյան վեճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դավիթ-Դանիելյան վեճ, երկպառակտչական պայքար հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար։ Պատմագրության մեջ համարվել է երկու կողմնորոշումների (ռուսական և պարսկական) պայքար։ 1799 թվականի դեկտեմբերի 27-ին մահանում է Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը, և հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար տեղի է ունենում երկպառակտչական պայքար։ Ռուսական կառավարությունը միջամտում է հօգուտ Դանիելի, իսկ պարսկական կառավարությունը՝ հօգուտ Դավթի։ Դանիել-Դավիթ պայքարը մեծապես հեղինակազրկում է հայ եկեղեցուն և պատրվակ ծառայում պարսկական իշխանություններին՝ միջամտելու նրա ներքին գործերին

Պայքար կաթողիկոսական գահի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Սուրմառեցին Կաթողիկոսական ընտրությունների ժամանակ ազգային–պահպանողականների կողմից կաթողիկոս է ընտրվում։ Կաթողիկոսական գահի նկատմամբ հավակնություն ուներ նաև Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որը ռուսական կառավարության օժանդակությամբ հարկադրում է Բարձր Դռանը չեղյալ հայտարարել Դանիելի կաթողիկոսությունը հաստատող ֆերմանը և Դանիելին աքսորել է տալիս Թենեդոս կղզի: Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանին հաջողվում է ընտրվել կաթողիկոս, սակայն հանկարծամահ է լինում ճանապարհին, և կրկին առաջ է քաշվում կաթողիկոսի ընտրության հարցը։ Կաթողիկոս է դառնում Դավիթ Էնեգեթցին:

Դանիելի կուսակիցները 1802 թվականի մայիսին Բագրևանդի Երեք Խորան եկեղեցում Դանիել Ա Սուրմառեցուն օծում են կաթողիկոս՝ այդպիսով հրաժարվելով ճանաչել Դավթին։

Շահի կարգադրությամբ Դանիելը աքսորվում է Մարաղա: Պարսկական կառավարությունը, տեսնելով պատերազմի (1804- 1813 թթ.) ժամանակ հայերի անսքող համակրանքը Ռուսաստանի հանդեպ և շուրջ 10 հազար հայերի գաղթը Ռուսական կայսրության սահմանները, փոխում է քաղաքականությունը և 1807 թվականին գահին է բազմեցնում Դանիելին՝ հույս ունենալով, որ այդպիսով կշահի հայ ժողովրդի համակրանքը և Դանիելի միջոցով Երևանի խանություն կվերադարձնի գաղթած ընտանիքներին։ Սակայն այդ հույսերը չեն արդարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Դավիթ-Դանիելյան վեճ» հոդվածից (հ․ 3, էջ 303 )։ CC-BY-SA-icon-80x15.png