Վախաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Վախաու
անգլ.՝ Wachau*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ruine Aggstein 02.JPG
Երկիր Ավստրիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000թ.  (անհայտ նստաշրջան)
##Վախաու (Ավստրիա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Վախաու (նաև Վահաու, գերմ.՝ Wachau), գեղեցիկ բնապատկերներով հովիտ Դանուբ գետի ավազանում: Գտնվում է Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Մելկ և Կրեմս քաղաքների միջև, մայրաքաղաք Վիեննայից 80 կմ արևմուտք: Հովիտը Դանուբ գետի երկայնքով ձգվում է շուրջ 30 կմ: Հանդիսանում է Ստորին Ավստրիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը: Շրջանի տնտեսության առանցքային ուղղություններից են զբոսաշրջությունը, այգեգործությունն ու գինեգործությունը: Այստեղ արտադրվող գինին մեծ ճանաչում ունի[1][2][3]:

Մշակույթի և պատմության հուշարձանների, ինչպես նաև գինեգործության յուրահատուկ ավանդույթների շնորհիվ 2000 թվականին հովիտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ: Վախաուի Ագսբախ համայնքի Վիլենդորֆ գյուղում հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի արձանիկ, որը ներկայում հայտնի է Վիլենդորֆյան Վեներա անունով[1][2]:

Բացի Մելկից և Կրեմսից, հովտում են գտնվում Շպից, Դյուրնշթայն քաղաքները և Վայսենկիրխեն գյուղը:

Հովիտի ներկա բնապատկերը ձևավորվել է մի կողմից Դունայի ևվերջինիս ափերին մոտ գտնվող բարենպաստ շրջանների, մյուս կողմից՝ Դունկելշտաինվալդին սահմանակից անտառապատ մոտ 900 մ բարձրություն ունեցող բլուրների ներգործության հետևանքով[3][4]:

Չափավոր կլիման հնարավորություն է ընձեռել հովտում զարգացնել գինեգործությունն ու մրգերի աճեցումը: Ամառային արևոտ ցերեկները և զով գիշերները մեծ դեր են խաղում հովտում խաղողի աճեցման և գինու պատրաստման գործընթացում: Վախաու հովտում աճեցվող մրգերից առավել մեծ ճանաչում ունի Վախաուի սալորը[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախաու անվան ծագումնաբանությունը անհայտ է: Այդ անվանումը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հանդիպել է Օտտոն I թագավորի թողած 972 թվականի արձանագրությունում[5]:

Մինչև 12-րդ դարի կեսերը Վախաուն գտնվում էր Կյունրինգների բարոնների իշխանության ներքո: Նրանք տնօրինում էին Ագշթայն (հարավային Դանուբ) ու Դյուրնշթայն (հյուսիսային Դանուբ) ամրոցները և պայքարում էին շրջանից ծովահեններին հեռացնելու համար: Կյունրինգների ամրոցները կառուցված էին Դանուբի ափերին գտնվող դժվարամատչելի բլուրների գագաթներին: Դանուբի վրայով անցնող նավերը ամրոցներից ենթարկվում էին Կյունրինգներ հարձակման: Տոհմի վերջին ներկայացուցչի մահից հետո նրանց ամրոցները ավերակների են վերածվում: Այդ ավերակները մեր օրերում հանդիսանում են պատմական հուշարձաններ, և զբոսշրջիկները կարող են այցելել[1][4]:

Հաբսբուրգների իշխանության ժամանակներից Վախաուի տարածքի հետ կապված ձևավորվել է մի առասպել՝ համաձայն որի Դյրնշթայնում է բանտարկված եղել Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Այս առասպելի արժանահավատությունը, այնուամենայնիվ, քիչ հավանական է: Պատմաբանների մեծ մասը պնդում են, որ Ռիչարդը բանտարկված է եղել Վիեննայում:

Վախաուի տարածքում գինեգործության ավանդույթները գալիս են Հռոմեական կայսրության ժամանակներից: 16-18-րդ դարերում Վախաուի խոշոր հողատերերն էին հանդիսանում կաթոլիկ վանական համալիրները, որոնք բացի կրոնական կենտրոններ լինելուց, նաև հանդիսանում էին Ավստրիայի խոշոր գինեգործական կենտրոններ: Խաղողի այգիներին որոշակի վնաս են հասցնում տարածաշրջան արշաված թուրքերը: Մինչև մեր օրերը պահպանված Սուրբ Միքայելի եկեղեցին թուրքերի հարձակումների ժամանակ օգտագործվում էր որպես ապաստարան:

1813 թվականին Վախաուի մոտակայքում տեղի է ունեցել այսպես կոչված Ժողովուրդների ճակատամարտի մի դրվագ[6]:

19-րդ դարի վերջին քաղաքային գեղանկարիչների աշխատանքների շնորհիվ հովիտը Վիեննայի բնակիչների շրջանում հայտնի է դառնում որպես հանգստավայր: Զբոսաշրջության երկրորդ վերելքը գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Վախաուի համայնապատկեր: ձախից ետևում՝ Դյուրնշթայն, աջից ետևում՝ Կրեմս

Վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբներին Ավստրիայի կառավարությունը հայտնում է հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագծի մասին, ինչը հնարավորություն կտար մեծացնել արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները և բարելավել ջրային հաղորդակցությունը: Սակայն այդ նախագծի իրագործմանը խոչընդոտեցին Վախաուի բնակիչների կողից սկսված բողոքի ցույցերը, և 1982 թվականին հիդրոէլեկտրակայան կառուցելու նախագիծը վերջնականապես չեղյալ է հայտարարվում: 2006 թվականին Դանուբի վտակը, որը պետք է սնուցեր հիդրոէլեկտրակայանը, կրկին ուղղվում է դեպի Դանուբ[7]:

Ներկայում Վախաույում գոյություն ունի աշխատանքային խումբը, որը պայքարում է շրջանում հիդրոէլեկտրակայան կառուցելու դեմ: Խումբը ղեկավարվում է իր գրասենյակից, որը տեղակայված է Շպիտցում: Այն ներկայացնում է հովտի 13 համայնքների բնակիչների շահերը: Հովտում գործում են նաև մի շարք ոչ կառավարական և այլ տիպի կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են հովտի պահպանմանն ուղղված քայլերով[7]:

Վախաուի անդրադարձը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին գրող Հանց Հեգերի և կոմպոզիտոր Հենրիխ Շտրեկերի կողմից գրվել է «Արթնացի՜ր, գերմանական Վախաու» (գերմ.՝ Wach auf, deutsche Wachau!) երգը, որը նվիրված էր անշլյուսին (Ավստրիայի բռնակցումը Ֆաշիստական Գերմանիային):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wachau – Nibelungengau – Kremstal. Anreise und Öffentlicher Verkehr. Donau Niederösterreich (donau.com).(գերմ.)
  2. 2,0 2,1 "Wachau-Volunteer": UNESCO ehrt Freiwillige auf ORF vom 15. Juli 2011 abgerufen am 15. Juli 2011.(գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Werner Gamerith: "Wachau und Umgebung - Lebensräume einer Kulturlandschaft", Tyrolia-Verlag, Innsbruck-Wien 2003, ISBN 3-7022-2514-5
  4. 4,0 4,1 4,2 2008 Destinations Rated. In: National Geographic Society (Hrsg.): National Geographic Traveller. Nov./Dec. 2008(գերմ.)
  5. Urkunde Nr. 423 in: Theodor Sickel (Hrsg.): Diplomata 12: Die Urkunden Konrad I., Heinrich I. und Otto I. (Conradi I., Heinrici I. et Ottonis I. Diplomata). Hannover 1879, S. 577–578.(գերմ.)
  6. Вахау // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.(ռուս.)
  7. 7,0 7,1 Amt der Noe Landesregierung : Generelle Untersuchung der landschaftlichen Verträglichkeit von Siedlungserweiterungen in der Wachau, St. Pölten 2006.(գերմ.)