Գերմանական Ավստրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գերմանական Ավստրիայի Հանրապետություն
գերմ.՝ Republik Deutschösterreich
 Ավստրո-Հունգարիա
 Ցիսլայթանիա
Սլովենների, խորվաթների և սերբերի թագավորություն 
Չեխոսլովակիա 
Ավստրիայի Առաջին Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիեննա (խոշորագույն քաղաք)
Լեզու գերմաներեն
Ազգություն գերմանացիներ
ավստրիացիներ
Կրոն Հռոմի կաթոլիկ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Գերմանական Ավստրիայի Հանրապետություն (գերմ.՝ Republik Deutschösterreich), անկախ պետություն, որն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո[1]՝ որպես Գերմանական կայսրության հետևորդ և առանցքային իրավահաջորդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբսբուրգյան արքայատոհմի կողմից կառավարվող Ավստրո-Հունգարիայում «Գերմանական Ավստրիա» եզրույթն օգտագործվում էր կայսրության տարածքում գերմանացիներով բնակեցված ավստրիական հողերը մատնանշելու համար։ 1918 թվականի հոկտեմբերի 12-ին կայսր Կառլ I-ը հանդիպում է ունեցել Գերմանիայի բարձրաստիճան կուսակցական պաշտոնյաների հետ, որի ժամանակ քննարկվել է կայսրության տարածքում ազգային պետությունների ստեղծման հարցը։ Նախաձեռնության հեղինակները եղել են գերմանացի ազգայնականները, ովքեր ցանկացել են ստեղծել ազատ ազգերի սահմանադրական միապետություններ։

Քրիստոնյա սոցիալիստները ցանկանում էին պահպանել միապետությունը և ազգերի ֆեդերացիան, իսկ սոցիալ դեմոկրատները՝ հանրապետության կողմնակիցներն էին, որը պետք է լիներ ինչ որ ֆեդերացիայի մաս։ 1918 թվականի հոկտեմբերի 16-ին կայսրը Կառլ I-ը հրապարակում է մանիֆեստ, որում առաջարկվում էր Ավստրո-Հունգարիան փոխարինել ազգային պետություններով։ Անկախության կողմնակիցներից էին ազգային փոքրամասնություն հանդիսացող չեխերն ու հարավային սլավոնները, ովքեր հավակնում էին արտասահմանյան երկրների հովանու ներքո ստեղծել անկախ պետականություն։ 1918 թվականին ավստրիայի բազմազգ խորհրդարանի 208 պատգամավորները երկրի օրենսդիր մարմինը հռչակեցին «Գերմանական Ավստրիայի ժամանակավոր ազգային ժողով»։ Որպես ղեկավար ընտրվեց գերմանական ազգային շարժման գործիչ, քրիստոնեա-սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանց Դինգհոֆերը։ Նորաստեղծ օրենսդիր մարմինն ներառում էր պատգամավորներ Բոհեմիայից, Մորավիայից և Սիլեզիայից։ Վերջիններս հրաժարվել էին ենթարկվել նոր նվիրակոչված Չեխոսլովակիային, որն իր անկախությունը հռչակել էր 1918 թվականի հոկտեմբերի 28-ին։

Ֆրանց Դինգհոֆերն իր առաջին ելույթի ժամանակ նշեց, որ «Ավստրիայի գերմանացիները իր ապագան կերտում է ինքնուրույն և կարգավորում է իր հարաբերությունները բոլոր ժողովուրդների իրավահավասարության և պայմանագրի ազատության հիմքերի վրա»։ Հոկտեմբերի 25-ին ժամանակավոր ասամբլեան կոչ է արել բոլոր գերմանաբնակ երկրներին ստեղծել իրենց սեփական օրենսդրական մարմինը։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրորդ նիստի ընթացքում ժամանակավոր ազգային ժողովը հռչակեց Գերմանական Ավստրիայի անկախությունը՝ ստեղծելով նոր պետության ինստիտուտ։

Օրենսդիր իշխանությունը տրվեց ժամանակավոր ազգային ժողովին, իսկ գործադիր իշխանությունը՝ ավստրո-գերմանական պետական խորհրդին։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, կայսրը ոչ միայն հրաժարվեց գահից, այլ նաև Ավստրիայի պետական գործերին մասնակիորեն մասնակցելու իրավունքից։ Կայսրության փլուզումից հետո կողմերը ստիպված եղան զինադադար կնքել՝ նախկին կայսերական հողերում բոլշևիկների քաղաքականությունը կանխելու համար։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Ավստրիան վարչականորեն բաժանված է եղել 9 պրովինցիաների։ Դրանց թվում էին՝

  • Վերին Ավստրիա (Oberösterreich)՝ Վերին Ավստրիայի ժամանակակից ավստրիական հողերը և ներկայիս Չեխիայի մաս կազմող Շումավյան շրջանը (Böhmerwaldgau)
  • Ներքին Ավստրիա (Niederösterreich), ժամանակակից Ներքին Ավստրիան, ինչպես նաև գերմանական Հարավային Մորավիան (Deutschsüdmähren)։ Ներկայումս գտնվում է Չեխիայի երկու շրջանների՝ հարավչեխական և հարավմորավական երկրամասերի մեջտեղում։
  • Գերմանական Բոհեմիա (Deutschböhmen), Բոհեմիայի արևմտյան հատվածը
  • Սուդետենլանդ (Sudetenland), ներառում է պատմական չեխական երկու երկրամասեր՝ հյուսիսային Մորավիա և Չեխական Սիլեզիա
  • Շտիրիա (Steiermark), ներառել է հիմնականում պատմական Շտիրիա երկրամասի տարածքը
  • Զալցբուրգ (Salzburg), ժամանակակից ավստրիական Զալցբուրգի տարածքը
  • Կարինտիա (Kärnten), պատմական Կարինթիա երկրամասի ամբողջ տարածքը
  • Գերմանական Տիրոլ (Deutschtirol), գրեթե պատմական Տիրոլ երկրամասի ողջ տարածքը՝ այդ թվում իտալական Բոլցանոյի գավառը
  • Ֆորարլբերգ, ժամանակակից ավստրիական Ֆորարլբերգի երկրամասի տարածքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գերմանական Ավստրիայի Հանրապետություն». Passport-collector.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bundesministerium für Unterricht (Hrsg.): Österreich, freies Land – freies Volk. Dokumente, Band 3. Österreichischer Bundesverlag, Wien 1957, OBV.
  • Zbyněk A. Zeman: Der Zusammenbruch des Habsburgerreiches, 1914–1918. Verlag für Geschichte und Politik/Oldenbourg, Wien/München 1963, OBV. (Original: The break-up of the Habsburg Empire, 1914–1918. Oxford University Press, London/New York 1961, LOC).
  • Rudolf Neck (Hrsg.): Österreich im Jahre 1918. Berichte und Dokumente. Verlag Oldenbourg, München 1968, OBV.
  • Friedrich Funder: Vom Gestern ins Heute. Aus dem Kaiserreich in die Republik. Verlag Herold, Wien 1971³, OBV.
  • Walter Goldinger, Dieter A. Binder: Geschichte der Republik Österreich, 1918–1938. Verlag für Geschichte und Politik, Wien 1992, ISBN 3-7028-0315-7.