Բելինցոնա (իտալ.՝ и ռոմանշ.՝ Bellinzona, լատ.՝ Bilitio), քաղաք Շվեյցարիայում, Տիչինո իտալախոս կանտոնի վարչական կենտրոնը: Գտնվում է Ալպերի ստորոտին, Տիչինո գետի հովտի արևելյան հատվածում: 1997 թվականի դրությամբ զբաղեցնում էր 19,15 քառակուսի կիլոմեռտր տարածք: 2017 թվականի ապրիլի 2-ին նրան միացվեցին հարևան տասներկու համայնքներ[2][3], և նրա տարածքը մեծապես ընդարձակվեց[4]՝ հասնելով 165,45 քառակուսի կիլոմետրի. այդպիսով՝ Բելինցոնան դարձավ շվեյցարական ամենաընդարձակ քաղաքը[5]:
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 43.181 մարդ, որոնց 29,4 տոկոսը օտարազգիներ էին[6]:
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգան հիշատակվել գալլա-հռոմեացի պատմիչ Գրիգոր Տուրեցու «Ֆրանկների պատմություն» աշխատության մեջ, Belitio, Bilitio, Bilitionem անվանաձևերով[7]՝ նրա դարպասների մոտ ֆրանկների ու լոմբարդների միջև տեղի ունեցած ճակատամարտի առնչությամբ:
Միջնադարում, տևական մի ժամանակաշրջան, քաղաքը գտնվել է Միլանի դքսության կազմում, սակայն իտալական պատերազմների ընթացքում շվեյցարացիներին հաջողվել է տիրել Բելինցոնային ու շրջակա բնակավայրերին: 1803 թվականին, երբ կազմավորվել է Տիչինոյի կանտոնը, նրա երեք խոշոր քաղաքները՝ Բելինցանոն, Լուգանոն ու Լոկառնոն, մրցակցել են վարչական կենտրոն ճանաչվելու համար և մի քանի տասնամյակ մայրաքաղաքի դերը կատարել են հերթով: 1878 թվականին վերջնականապես վարչական կենտրոն է դարձել Բելինցոնան: Այդ նույն տարում այստեղից է մեկնարկել այսպես ասած՝ տեատրոֆոնը. ռադիոյով առաջին անգամ հեռարձակվել է քաղաքի թատրոնի բեմադրած «Դոն Պասկուալե» օպերան (կոմպոզիտոր՝ Դոնիցետի)
[8]:
Բելինցոնայի տասներկու կառույց ու տարածք ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում: Այն բանից հետո, երբ հարևան տասներկու համայնքներ միացվեցին նրան, այդ ցանկում հավելվեցին ևս յոթ հուշարձան: Ինքը՝ Բելինցոնա քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև նրան միացված բնակավայրերից Մոլենոն ու Պրեոնցոն ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[9]: Բացի այդ, Բելինցոնայի երեք ամրոցներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհահին ժառանգության ցանկում:
Զբոսաշրջությունը կարևոր մասնաբաժին ունի քաղաքի տնտեսության և եկամուտների հաշվեկշռում: 2009 թվականի դրությամբ Բելինցոնայում արդեն իսկ գործում էր ինը հյուրանոց[10]:
Նիկոլո Բուկիո (ծնվ. 1987) - հոկեյիստ, Շվեյցարիայի տափողակով հոկեյի հավաքականի կազմում մասնակցել է 2006, 2010 և 2014 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին
↑
Gregorius Turonensis, Historiae, 10.3, Quod exercitus Childeberthi regis in Italiam abiit:
Olo autem dux ad Bilitionem huius urbis castrum, in campis situm Caninis, inportunae accedens, iaculo sub papilla sauciatus, cecidit et mortuus est
"Duke Olo went rashly to Bilitio, a stronghold of this city [Milan], situated on the plains called Canini, and was wounded with a dart under the nipple and fell and died."
↑Christian Brochand, Histoire générale de la Radio et de la Télévision en France - La Documentation française - Paris 1994 -2110029927
↑«Kantonsliste A-Objekte:Ticino»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 6, 2011-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010|df= պարամետրը գոյություն չունի (օգնություն)