Տիրոլ (պատմական մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիրոլ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիրոլ, մարզ Եվրոպայում, Ալպերում։ Հնում Տիրոլի տարածքում բնակվել են ռետերը և իլլիրիացիները։ Բրեններ լեռնանցքով անցնում էր Գերմանիան Իտալիայի հետ կապող կարևոր առևտր․ ճանապարհ։ 1805 թ., նապոլեոնյան պատերազմների ժամանակ, Տիրոլը միացվեց Բավարիային։ Ֆրանսբավարական օկուպացիայի դեմ 1809 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։ Տիրոլը բաժանվեց Բավարիայի, Իտալիայի թագավորության և Իլլիրիական նահանգների միջև։ 1814-1815 թթ. Վիեննայի կոնգրեսի որոշմամբ Տիրոլը վերստին միացվեց Ավստրիային։ Տիրոլում զգալիորեն մեծ էր կաթոլիկ հոգևորականության և կղերականության ազդեցությունը։ 1919 թ. Սեն–ժերմենի հաշտության պայմանագրով Տիրոլը բաժանվեց Ավստրիայի ու Իտալիայի միջև։ Բրեններից հյուսիս ընկած տարածքն անցավ Ավստրիա հանրապետությանը, Բրեններից հարավ տարածքը Իտալիային։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 19)։ ![]() |