Էստամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբրեխտ Ալտդորֆեր. աշխատանքը կատարվել է թղթի վրա (1513 թվականին):
Կացուշիքա Հոքուսայ. աշխատանքը կատարվել է թղթի վրա (1823-1831 թվականներին):
Շառշ-Ֆրանսուա Դոբինի. բնապատկեր (1850 թվական)

Էստամպ (ֆր.` estampe, իտալ.` stampa), գրաֆիկական արվեստի ստեղծագործական նմուշ։ Էստամպը մի հարթաչափական վայր է, որի վրա կատարված են նկարչական մանր շտրիխավորումներ։ Էստամպը որպես տիրաժային գրաֆիկա հեղինակության հարցում յուրահատուկ է՝ բնագիր են համարվում այն էստամպները, որոնք ստեղծվել են հենց նկարչի կամ տպագրիչի կողմից, հեղինակի մասնակցությամբ։ Եվրոպայում էստամպները ստեղծվեցին 15-րդ դարից[1] սկսած։ Սկզբնական շրջանում էստամպները չէին համարվում կերպարվեստի ինքնուրույն բաժին, այլ միայն նկարները բազմացնելու տեխնիկական միջոց։ Առաջին էստամպները արվել են փայտի տախտակների վրա։ Էստամպ գնում էին նրանք, ովքեր չէին կարող իրենց թույլ տալ գնել թանկարժեք արվեստի գործեր։ Էստամպը մեծ ճշգրտություն է պահանջում և աշխատատար է։

Էստամպի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած էստամպի ստեղծման զանազան մեթոդներին, սրանք բաժանվում էն 4 հիմնական տեսակի.

  • Բարձրակարգ - հիմնականում կատարվում է ծառի պլոկված որակյալ կեղևի վրա
  • Խորը - աշխատանքը կատարվում է մետաղյա թիթեղի կամ պողպատի վրա (Օֆորտ)։
  • Տափակ - աշխատանքը կատարվում է տարբեր միջավայրներում, հատուկ կաղապարների և հաստոցի օգնությամբ
  • Կաղապարային - աշխատանքը կատարվում է միայն կաղապարների միջոցով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парыгин А. Б. Искусство шелкографии. ХХ век (история, феноменология. техники, имена). — СПб.: СПб ГУТД, 2010. — 304 с. — ISBN 978-5-7937-0490-8
  • Парыгин А. Б. Шелкография как искусство. Техника, история, феноменология, художники. — СПб.: СПб ГУТД, 2009. — 261 с. — ISBN 978-5-7937-0397-0
  • Галеев Э. Ленинградская станковая литография. Довоенный период (до 1941 г.). — М.: Скорпион, Галеев-Галерея, 2009. — 304 с.
  • Звонцов В., Шистко В. Офорт. Техника. История. СПб: Аврора, 2004 ISBN 5-7300-0717-5
  • Зорин Л. Эстамп. Руководство по графическим и печатным техникам. — АСТ, Астрель, 2004. — 112 с. — ISBN 5-17-022291-2
  • Поляков В. В. Европейская тиражная графика от Гойи до Пикассо. Москва, 2002. 284 с. ISBN 5-94183-005-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրաֆիկային արվեստը 15-րդ դարից». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստամպ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 77