Տիրամայրը բազկաթոռին
![]() | |
տեսակ | գեղանկար և tondo? |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1513 |
բարձրություն | 71 սանտիմետր |
լայնություն | 71 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և փայտ |
գտնվում է | Պիտտի |
հավաքածու | Պիտտի |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Madonna of the Chair Վիքիպահեստում |
«Տիրամայրը բազկաթոռին», Ռաֆայելի նկարը, որը ստեղծվել է մոտավորապես 1513—1514 թվականներին, նկարչի հռոմեական շրջանի ընթացքում: Այժմ պահվում է Պալացցո Պիտտիի (Ֆլորենցիա) Պալատինյան պատկերասրահում: Նկարում պատկերված է մանուկ Քրիստոսին գրկած Կույս Մարիամը և պատկառանքով նրանց նայող պատանի Հովհաննես Մկրտիչը: «Տիրամայրը բազկաթոռին» նկարն օժտված չէ Ռաֆայելի ֆլորենցյան շրջանի տիրամայրերին հատուկ խիստ երկրաչափական ձևերով և գծային վերարտադրություններով[1]: Ավելի տաք գույների օգտագործումը թույլ է տալիս ենթադրել Տիցիանի և Ռաֆայելին մրցակից Սեբաստիանո դել Պիոմբոյի ազդեցությունն այս աշխատանքի վրա:
Դոմինիկ Էնգրը բարձր է գնահատել «Տիրամայրը բազկաթոռին» նկարը՝ այն զետեղելով իր մի քանի նկարներում. «Հենրիխ IV-ն ընդունում է իսպանացի դեսպանին», «Ռաֆայելը և Ֆորնարինան», «Պարոն Ռիվյերայի դիմանկարը» և «Նապոլեոնը միապետական գահին» դիմանկարը (միապետի ոտքերի առջև ասեղնագործ գորգ է): Յոհան Ցոֆֆանին XVIII դարի 70-ական թվականներին ստեղծված իր «Ուֆֆիցի ամբիոն» կտավում ի թիվս այլ նկարների՝ պատկերել է «Տիրամայրը բազկաթոռին» նկարը[2]:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարն օգտագործվել է «Քաղաքացիական պաշտպանություն» խմբի «Նեկրոֆիլիա» ալբոմի կազմի ձևավորման համար:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Мадонны Рафаэля. 5 самых прекрасных лиц»։ Дневник живописи (ru-RU)։ 2016-08-14։ Վերցված է 2020-08-05
- ↑ Zoffany Archived 2014-10-18 at the Wayback Machine., RoyalCollection.org
|