Ֆորնարինա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ֆորնարինա
La Fornarina, por Rafael.jpg
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1518
բարձրություն85 սանտիմետր
լայնություն60 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրդիմապատկեր և նյու
նյություղաներկ և փայտ
գտնվում էՀնագույն արվեստի ազգային թանգարան
հավաքածուՀնագույն արվեստի ազգային թանգարան
Fornarina portrait Վիքիպահեստում

«Ֆորնարինա» (իտալ.՝ La Fornarina), ինչպես ենթադրվում է՝ սա Ռաֆայելի սիրած կնոջ՝ Ֆորնարինայի նկարն է։

Բնատիպարը պատկերված է կիսամերկ, «Venus Pudica» («Ամոթխած Վեներա») արձանի կուրծքը ամոթխած շարժումով ծածկում է կիսաթափանցիկ հագուստը։ Նրա ձեռքը զարդարում է նկարչի ստորագրությամբ թևնոցը՝ «RAPHAEL URBINAS»։

21-րդ դարում կատարված աշխատանքները թույլ են տվել բացահայտելու, որ սկզբում եղել է բնապատկերի հիմնապաստառը, որը Ռաֆայելի կողմից փոխվել է մրտենու ծառով։ Բացի այդ, ավելի ուշ մոդելի ձեռքը զարդարել է նշանադրության մատանին, ինչը առաջ է բերել տարբեր վարկածներ՝ նկարում պատկերված կնոջ մասին, որը, հնարավոր է, նկարչի սիրած կինը՝ Ֆորնարինան է, ինչպես նաև նկարչի միջև իրական հարաբերությունների մասին։ Համարվում է, որ հենց նույն կինն է պատկերված Ռաֆայելի մեկ այլ՝ «Դոնա Վելատա՝ Շղարշով տիկինը» (La velata) նկարում։

Դոնա Վելատա՝ Շղարշով տիկինը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, թե ինչպես է Ռաֆայելը վրձնել բնորդուհու կուրծքը (մաշկի վրա կապտավուն հետքով), այդ թեմայով տարբեր գիտական չարաշահումների օրինակ է ծառայել. արդյոք քաղցկեղ է ունեցել (հիվանդություն)"։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]