Դոննա Վելատա
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | մոտ 1510[1] |
բարձրություն | 82 սանտիմետր |
լայնություն | 61 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պիտտի |
հավաքածու | Galleria Palatina? |
հիմնական թեմա | կին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Դոննա Վելատա», նույն ինքը՝ «Շղարշով տիկինը», իտալացի նկարիչ՝ Վերածնունդի դարաշրջանի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ՝ Ռաֆայել Սանտիի ամենահայտնի դիմանկարներից մեկն է։ Ենթադրվում է, որ նկարում պատկերված բնորդուհին Ռաֆայելի սիրեցյալն է՝ Ֆորնարինան։ Ասում են, որ Ռաֆայելը հանդիպել է Ֆորնարինային 1514թ․-ին՝ Հռոմում։ Այդ ժամանակ նա զբաղվում էր, բանկիր Ագոստինո Կիդջիին պատկանող, Վիլլա Ֆարնեզինայի գլխավոր պատկերասրահի նախագծմամբ։ Ռաֆայելը Կիդջիին նվիրեց երկու հիասքանչ ֆրեսկո՝ «Երեք գրացիա»-ն և «Գալատեյա»-ն։ «Պսիքե» ֆրեսկոյի համար նա փնտրում էր մոդել, երբ հանկարծ Տիբեր գետի ափին տեսավ 17 տարեկան Մարգարիտա Լուտիին, ով հացթուխի աղջիկ էր։ Ռաֆայելը Մարգարիտային կոչեց Ֆորնարինա, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է հացթուխ։ Ռաֆայելը առաջարկեց Ֆորնարինային աշխատել իր համար, որպես մոդել՝ հրավիրելով աղջկան իր ստուդիա։ Եվ այսպես սկսվեց մի գեղեցիկ սիրո պատմություն, որը տևեց վեց տարի՝ մինչև վարպետի մահը։ Ռաֆայելը գնեց Մարգարիտային՝ առաջարկելով երեք հազար ոսկի, իսկ հետո նվիրեց աղջկան վիլլա։ Համաձայն փաստաթղթերի, վարպեստի մահից հետո՝ 1520թ․-ին, Մարգարիտան գնաց մենաստան[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|