Հիասքանչ այգեգործուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հիասքանչ այգեգործուհին
ֆր.՝ La belle jardinière
La-belle-jardiniere.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Ռաֆայել Սանտի
տարի մոտ 1507
բարձրություն 122
լայնություն 80
ուղղություն Բարձր վերածնունդ
ժանր հոգևոր արվեստ
նյութ Տախտակ, յուղաներկ
գտնվում է Իտալական նկարներ, 5-րդ սրահ
հավաքածու Լուվրի գեղանկարի բաժին
հիմնական թեմա Աստվածամայրն ու Որդին
մակագրություն RAPHAELLO URB. MDVIII
http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E8%81%96%E6%AF%8D%E5%AD%90%E3%81%A8%E5%B9%BC%E3%81%8D%E6%B4%97%E7%A4%BC%E8%80%85%E8%81%96%E3%83%A8%E3%83%8F%E3%83%8D%E3%80%8B կայք
La Belle Jardinière - Raphael - Louvre INV 602 Վիքիպահեստում

Հիասքանչ այգեգործուհին ֆր.՝ La belle jardinière - (122×80սմ) «Տիրամայրը» ստորագրված Ռաֆայել Սանտիի անունով, որը XVI դարից համարվում է Լուվրիր գոհարներից մեկը։ Այն վերաբերվում է Ռաֆայելի Ֆլորենցիայում ստեղծագործական շրջանին(1507) և շատ ընդհանրություններ ունի երկու այլ աշխատանքների հետ՝ «Տիրամայրը կանաչների մեջ» և «Գավազանով Տիրամայրը»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց ընդունված է համեմատել «Հիասքանչ այգեգործուհուն» այն «Տիրամոր» հետ, որին Վազարիի վկայությամբ, Ռաֆայելին է պատվիրել պատկերել հայտնի սիենացի Ֆ․ Սերգարդին։ Ռաֆայելի Հռոմ մեկնելուց հետո նկարը ավարտին է հասցվել Ռաֆայել Գորլանդայոյին (նրա վրձնին է պատկանում ըստ երևույթի Տիրամոր երկնագույն թիկնոցը)։ Սիենայից կտավը կատարել է ճանապարհորդություն Ֆրանցիսկ առաջինի արքունիկ, դառնալով առաջինը Ռաֆայելի աշխատանքներից Ֆրանսիայում, որտեղ շուտով դարձավ խոնարհումի և հիացմունքի առարկա։ Թագավորական հավաքածուների կատալոգներում նկարն երկար ժամանակ նշվել է «Սուրբ Մարիամ Աստվածածնի հագուստով մի գյուղացի» անունով, մինչ հայտնի արվեստաբան Պիեռ Յան Մարիետտը 1720 թվականին չտվեց նրան ավելի ռոմանտիկ անվանում «Հիասքանչ այգեգործուհին»:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույսը ձեռքով բռնել է իր ծնկին թեքված նորածին Քրիստոսին։ Նա իր ձեռքը պարզել է որպեսզի վերցնի նրա ձեռքի գիրքը (ավանդական «Կարդացող Տիրամոր» կոմպոզիցիայի թեմա)։ Նրանց հայացքներն հատվում են։ Աջ անկյունում ծնկաչոք պատկերված է Հովհաննես Մկրտիչը գավազանով, խաչով պսակված։ Նրա հայացքը հառած է նորածնին։ Երեք բնորդների գլուխներն էլ բոլորված են հազիվ նկատելի պսակով։ Տիրամոր հագուստը պատկերված է երկու արդեն սովորական դարձած գույներով (կարմիր և կապույտ), ավելացված է ոսկեգույնը թևերի վրա, որը հարմոնիկ է դիտվում բնանկարի և այգու կանաչների հետ, որ շրջանակում են պատկերը ներքևից։ Կանաչների մեջ տարբերվում են մանուշակները, որ խորհրդանշում են Մարիամի հնազանդությունը, և ցնցուղը, որ խորհրդանշում է Քրիստոսի հույզերը։ Տիրամոր մեջքի հետևում փռվում է անհողդողդ բնությունը աջից լճերով, ձախից քաղաքով։ Եռանկյունաձև կոմպոզիցիան, որ նման է «Սուրբ Աննան Տիրամոր և նորածին Քրիստոսի հետ» նկարին, ցույց է տալիս Լեոնարդո Դա Վինչիի կերպարներին հետեվելը։ Սակայն Լեոնարդոյին հատուկ միստիկ պատկերման փոխարեն Ռաֆայելի կտավն թողնում է ընտանեկան համերաշխության և ներդաշնակ խաղաղության զգացողության տպավորություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pierluigi De Vecchi. Raffaello. Rizzoli, Milano 1975
  • Paolo Franzese. Raffaello. Mondadori Arte, Milano 2008