Աթենական դպրոց (Ռաֆայել)
Աթենական դպրոց իտալ.՝ Scuola di Atene | |
---|---|
![]() | |
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1511 |
բարձրություն | 500 |
լայնություն | 770 |
ուղղություն | Բարձր վերածնունդ[1] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Վատիկան |
հավաքածու | Վատիկանի թանգարաններ |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/1/athens4.html կայք | |
The School of Athens Վիքիպահեստում |
Աթենական դպրոց (իտալ.՝ Scuola di Atene), Ռաֆայել Սանտիի ստեղծած ֆրեսկոն Վատիկանի պալատում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1508 թվականին, Հռոմի պապ՝ Հուլիոս II-ի հանձնարարականով Ռաֆայելը նկարազարդում է Վատիկանի պալատի ստանցերը (շքադահլիճները)։ Ստանցա դելլա Սենյատուրան ստաներից առաջինն էր, որ նկարազարդում է Ռաֆայելը (1508-1511 թվականներին)։ Նրա ֆրեսկոները մարդկային գործունեության այլաբանական պատկերումներն են՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն, «Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա։ Իր չորս մեծ ստեղծագործություններում Ռաֆայելը ցույց է այն չորս հիմքերը, որոնց վրա, ըստ նրա համոզման, պետք է հիմնվի մարդկությունը. բանականություն (փիլիսոփայություն, գիտություն), բարություն և սեր (կրոն), գեղեցկություն (արվեստ), արդարություն (արադարադատություն)։ «Աթենական դպրոց» ֆրեսկոն իրավամբ համարվում է ոչ միայն Ռաֆայելի լավագույն ստեղծագործություններից մեկը, այլև Վերածննդի արվեստի ամբողջությամբ։
Կերպարների ցանկ[2][խմբագրել | խմբագրել կոդը]
- Զենոն Կիտիացի կամ Զենոն Էլեացի
- Էպիկուրուս
- Ֆեդերիկո II Գոնզագա
- Անիցիոս Մանլիոս Տորկվատոս Սևերինոս Բոետիոս կամ Անաքսիմանդրոս կամ Էմպեդոկլես
- Ավեռոես
- Պյութագորաս
- Ալքիբիադես կամ Ալեքսանդր Մակեդոնացի
- Անտիսթենես կամ Քսենոփոն
- Հիպատիա (Ռաֆայելի սիրեցյալի՝ Մարգերիտայի դիմագծերը)
- Էսքինոս կամ Քսենոֆոն
- Պարմենիդես
- Սոկրատես
- Հերակլիտ Եփեսացի (դիմանկարային նմանություն Միքելանջելոյի հետ)
- Պլատոն (Լեոնարդո դա Վինչիի դիմանկար[Ն 1]) «Տիմեոս» աշխատությունը ձախ ձեռքում։
- Արիստոտել, պահում է Նիկոմաքսոսի էթիկան։
- Դիոգենես
- Պլոտինոս
- Էվկլիդես (կամ Արքիմեդես) աշակերտների հետ (դիմանկարային նմանություն ճարտարապետ Բրամանտեի հետ)
- Ամենայն հավանականությամբ Հիպարքոս[3], այլ վարկածով՝ Ատրաբոնը կամ Զրադաշտ
- Կլավդիոս Պտղոմեոս
- Պրոտոգենոս
- R - Ապելլես (նույն Ռաֆայելի դիմագծերը)
Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալկիվիադոս կամ Ալեքսանդր Մակեդոնացի և Անտիսթենես կամ Քսենոֆոն
Ֆրանչեսկո Մարիա I դելլա Ռովերեն կամ Ռաֆայելի սիրեցյալը Հիպատիայի կերպարում և Պարմենիդեսը
Միքելանջելոն Հերակլիտի պատկերում
Լեոնարդո դա Վինչին Պլատոնի կերպարում
Դոնատո Բրամանտեն Էվկլիդեսի կամ Արքիմեդեսի կերպարում
Ստրաբոն կամ Զրադաշտ, Կլավդիոս Պտղոմեոս, Ռաֆայելը Ապելլեսի կերպարում և Պիետրո Պերուջիո կամ Տիմոտեո Վիտին Պրոտոգենի կերպարում
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արվեստագետների մեծամասնության միասնական կարծիքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Make Lists, Not War — 2013.
- ↑ Michael Lahanas։ «The School of Athens, “Who is Who?” Puzzle»։ hellenicaworld.com։ Վերցված է Օգոստոս 1, 2016
- ↑ «Phil Norfleet (c)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2016-07-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աթենական դպրոց կատեգորիայում։ |
- http://www.wga.hu/frames-e.html?/html/r/raphael/4stanze/1segnatu/1
- http://www.rafaelsanti.ru/txt/6afschk.shtml
|
|