Զենոն Կիտիոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Զենոն Կիտիոնացի
Ζήνων ὁ Κιτιεύς
Paolo Monti - Servizio fotografico (Napoli, 1969) - BEIC 6353768.jpg
Ծնվել է մոտ. մ. թ. ա. 334 Կիտիոն, Կիպրոս
Մահացել է մ. թ. ա. 263 Աթենք
Քաղաքացիություն Flag of Cyprus.svg Կիպրոս
Ազգություն Փյունիկիա
Ուղղություն Ստոիցիզմ
Մասնագիտություն փիլիսոփա և գրող
Պաշտոն(ներ) scholarch of the Stoic school
Տիրապետում է լեզուներին հին հունարեն
Ուսուցիչ Ստիլպոն
Աշակերտներ Էրատոսթենես Կիրենացի, Կլեանֆ, Theodorus the Atheist, Aristo of Chios, Persaeus, Dionysius the Renegade և Sphaerus
Zeno of Citium Վիքիպահեստում

Զենոն Կիտիոնացի (հին հուն․՝ Ζήνων ὁ Κιτιεύς, մոտ. մ. թ. ա. 334, Կիտիոն, Կիպրոս - մ. թ. ա. 263, Աթենք), հին հույն փիլիսոփա, ստոիկյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։ Մեծ ազդեցություն է ունեցել հին հունակական և հռոմեկանան էթիկական մտքի զարգացման վրա[1]։ Ստոիկյան դպրոցի ներկայացուցիչներ են եղել անտիկ փիլիսոփաներ Սենեկան և Էպիկտետոսը, ինչպես նաև Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսը[2]։ Զենոնի փիլիսոփայությունը նպաստել է քրիստոնեական աշխարհայացքի ձևավորմանը։ Նոր ժամանակների մի շարք մեծ փիլիսոփաներ, որոնց շարքում էին Թոմաս Մորը, Դեկարտը և Սպինոզան, նույնպես ոգեշնչվել են Զենոնի պահպանված աշխատություններով[3]։ ,

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոնը ծնվել էր մ.թ.ա. 334 և 333 թվականների միջակայքում Կիտիոն հունական գաղութում, ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքը[4]։ Զենոնի հայրը ծագումով փյունիկիացի վաճառական էր։ Զենոնը նույպես զբաղվում է վաճառականությամբ մինչև 42 տարեկանը։

Երեսուն տարեկան հասակում Զենոնը սկսկում է հետաքրքրվել փիլիսոփայությամբ։ Մ.թ.ա. 312 թվականին հաճախում է Ակադեմիա և կինիկ փիլիսոփաներ Կրիտես Թեմեացու և Ստիլպոն Մեգարացու դասախոսություններին։ Ձևավորելով սեփական հայացքները ՝ Զենոնը սկսում է ուսուցանել Ստոա Պոյկիլեյում (նկարազարդ սյունաշար), այստեղից է ծագում նրա հիմնած փիլիսոփայական դպրոցի անունը։

Զենոնին նկարագրել են որպես հոգնատանջ և արևահամարված մի մարդու, ով հետևում էր կինիների փիլիսոփայության և վարում էր ճգնավորի կյանք։ Նման ասկետիզմը հատուկ էր նաև ստոիկյան փիլիսոփայույթան հետևորդներին։ Երբեմն Զենոնը իրեն թույլ էր տալիս նստել արևի տակ, թուզ ուտել և գինի խմել։ Դա նրա կենցաղում ամենամեծ շռայլությունն էր։ Կինիկներից Զենոնը փոխառնում է կտրուկ խոսլեաձևը, խելագար վարքագիծը և Աթենքի մեծահարուստներինի փնովելու սովորությունը։ Նա միշտ քայլում է աղքատների և մուրացկանների բազմությունով շրջապատված և երբեմն ինքն էր գումար մուրում։

3-րդ դարի պատմաբան Դիոգենես Լայերտացին իր «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» (հուն.՝ Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων) աշխատությունում գրում է, որ Զենոնը գրեթե չուներ կին ընկերներ։ Նա նախընտրում էր տղամարդկանց և պատանիների ներկայությունը։ Նա ստիպված կին աղախին է վարձում, որպեսզի կնատյացի հաբավ ձեռք չբերի։ Հայնտի է, որ որոշ ժամանակ Զենոնը ապրել է իր աշակերտ Պերսևսի (մ.թ.ա 306-243) հետ, ով նրա սիրեկանն էր, ծառան և անձնական քարտուղարը։ Երբ Մակեդոնիայի արքա Անիգոնոս II Գոնատասը հրավիրում է Զենոնին իր մոտ որպես խորհրդականի, նա իր փոխարեն ուղարկում է Պերսևսին, ով հետագայում կարևոր տեղ է զբաղեցնում մակեդոնյան արքունիքում։

Զենոնը մահացել է մ.թ.ա 262 և 261 միջակայքում։ Զենոնի մահվան պատմությունը շարադրված է Դիոգենես Լաերտիոսի աշխատությունում։ Մի օր դպրոցից տուն վերադառնալիս Զենոնը սայթաքում և ընկնում է՝ ջարդելով ոտքի մատը։ Զենոնը ընկալում է դա որպես կանխանշան և ինքն իրեն խեղդամահ է անում։ Այդ ժամանակ նա 72 տարեկան էր։ Զենոնի մահից հետո նրան հաջորդում է նրա աշակերտ Կլինտ Ասոսցին (մ.թ.ա 306-243), ով դառնում է տոիկյան դպորցի առաջնորդը։

Փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոնի փիլիսոփայությունը իր մեջ ընգրկում էր լոգիկան, գիտելիքի տեսությունը, ֆիզիկան և էթիկան, վերջինը կենտրոնական տեղ էր զբաղեցնում նրա աշխարհայացքում։ Նա ուսուցանում էր, որ երջանկությունը կայանում է տիեզերքը տնօրինող աստվածային կամքը ընկալելու և դրանով առաջնոդվելու մեջ։ Լոգիկայի և գիտելիքի տեսության ասպարեզում նա հետևել է Անտիսթենեսի և Դիոդորոս Քրոնոսի գաղափարներին, ֆիզիկայում ՝ Հերակլիտի ուսմունքին։

Զենոնի իր մտքերը շարադրել է կոշտ, բայց ազդեցիկ հունարենով։ Նրա ամբողջական ստեղծագործությունները մեզ չեն հասել, պահպանվել են միայն առանձին հատվածներ։

Էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենոնը միջնադարյան գիտնականի հագուստով «Նյուրնբերգյան քրոնիկներում»

Կինիկների նման Զենոնը ընդունում էր միակ, եզակի և պարզ ճշմարտության գոյությունը։ Դա առաքինությունն է, որը պետք է մարդու կյանքի միակ ճշմարիտ նպատակը լինի։ Ի տարբերութուն կինիկների, Զենոնը կարծում էր, որ բարոյապես չեզոք երևույթները մարդկանց համար չպետք է արժեք լինեն։

Զենոնը քարոզում էր, որ մարդը կհաղթահարի աշխարհը այն ժամանակ, երբ կկարողանա հաղթահարել ինքն իրեն։ Նա իր աշակերտների ուսուցանում էր ապատիայի (հին հուն․՝ απάθεια) կարևորագոյն արժեքը, որը կրքերի և հուզմունքների բացակայությունում էր կայանում։ Միայն սեփական զգացմունքները և ֆիզիկական ցանկություների կառավարման ճանապարհով է հնարավոր հասնել իմաստությունը ընկալելու և դրանով առաջնորդվելու կարողությանը։ Իմաստությունը հասանելի է դառնում մտավոր վարժությունների և լիակատար կենտրոնացման շնորհիվ։ Զենոնը համարում էր, որ ստոիկյան փիլիսոփայությանը հետևող մարդը աստիճանաբար կազատվի ցավի և գայթակղությունների հանդեպ իր ունեցած կախվածություններից։

Զենոնը ներկայացնում է կաթեկոն (հին հուն․՝ καθῆκον) հասկացությունը, որը թարգմանվում է որպես «պատեհ գործողություններ», «տիեզերական կարգին հարիր քայլեր», կամ «վայել պահելաձև»։ Այն իրենից ներկայացնում էր բնական օրենքներին լիակատար հետևող մարդու նկարագրությունը։ Ստոիկները պետք է լինեին կաթորթոմատա՝ բանականության և իմաստության հիման վրա ձեռքբերված կաթեկոն պահելաձևում հմտացած ։

Զենոնի փիլիսոփայությունը փորձում էր հաշտեցնել հասարակական պայմանականություննրը ժխտող կինիկների և պարտքի սուր զգացում ունեցող ստոիկների աշխարհահայացքները։ Զենոնը իր հետևորդներին քարոզում է համակերպվել ճակատագրի հետ, քանի որ ինչ եղել է, դա պետք է լիներ և իմաստ չունի դժգոհել հանգամանքներից։ Ստոիզիզը հսկայական ազդեցությու է ունենալու քրիստոնեական աշխարհընկալման վրա, սակայն որոշ հետազոտողներ համարում են, որ այլ իր ուսմունքով ավելի մոտ է դաոսիզմին, վեդանտա փիլիսոփայական համակարգին և սուֆիզմին, քան քրիստոնեությանը կամ իսլամին։

Որոշ վկայությունների համաձայն Զենոնը հեղինակել էր «Պետություն» տրակտատը, որը մեզ չի հասել։ Այն գրվել էր ի նմանակում, կամ ի հակադրություն Պլատոնի հայտնի համանուն աշխատությանը։ Այն ներկայացնում էր Զենոնի պատկերացրած կատարյալ ստոիկյան հասարակությունը, որը հիմնված էր լինելու էգալիտար սկզբունքների վրա։ Զենոնի նկարագրած հասարակությունում կանայք և տղամարդիկ ապրելու էին պարզ ու ասկետիկ կյանքով։

Զենոնը մի շարք հակասական դրույնթերի հեղինակ է։ Նա պաշտպանում էր հանրակրթական համակագրի վերացումը և համարում էր, որ միայն առաքինի մարդկանց պետք է քաղաքացիության շնորհվի։ Նա կանանց և տղամարդկանց կատարյալ հավասարությունը կողմնակից էր և պաշտպանում էր կանանց համընդհանուր պատկանելիության սկզբունքը, որը փաստացի «ազատ սիրո» քարոզ էր հանդիսանում։ Զենոնը ընդունում էր ձեռնաշարժությունը, նույնասեռականությունը և մարմնավաճառությունը, սակայն դեմ էր դավաճանություններին և խրախուսում էր կանանց ավելի համեստ պահվածքը ։ Զենոնը համարում էր, որ իմաստուն մարդը պետք է երեխաներ ունենա և որ աստվածների տաճարները, դատարանները և փողը հարկավոր չեն ռացիոնալ սկզբունքներով առաջնորդվող հասարակութան համար։ Հասարակությունը պետք է համախմբվի միայն սիրո հիման վրա։

Ֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Մետաֆիզիկա» աշխատությունում Զենոնը գրում է, որ ամբողջ տիեզերքը մի միասնական Աստված է, գերբնական բանականության աղբյուր, որի յուրաքանչյուր հատված ենթարկվում է ամբողջին։ Զենոնը Հերակլիտից փոխառնում է աստվածային և ստեղծարար կրակի մասին պատկերացումները։ Այդ կենսական ուժը գործում է ամբողջ տիեզերքում և կառավարում է պասիվ մատերիան։ Տիեզերքը իր հերթին անվերջ անցնում է ձևավորման և կործանման շրջաններով։ Առաջնային կրակը դառնում է օդ, օդը՝ ջուր, ջրի մի փոքր մասը վերափոխվում է հողի, հողը նորից դառնում է օդ և օդը վերջում վերածվում է կրակի։

Զենոնը հավատում էր, որ մարդկանց ոգիները և տիեզեքրի միասնական ոգին նույն կենսարար կրակի տարրերն են կազմում։ Բնության կարգն այնպիսին է, որ բարին վերջիվերջո հաղթում է, իսկ չարի առաջխաղացումը կասեցվում է։ Բացարձակ ճակատագիրն է կարգավորում տիեզերքը և նրան հնարավոր է ազատ կամք վերագրել։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոգենես Լայերտացին գրանցել է Զենոնի հետևյալ աշխատությունների վերնագրերը[5].

  • Կյանքը համաձայն բնական օրենքների
  • Ներքին մղումը, կամ մարդկային էությունը
  • Հուզմունքների մասին
  • Պարտքի մասին
  • Օրենքի մասին
  • Հունական կրթությունը
  • Տեսլականի մասին
  • Ամբողջ աշխարհի մասին
  • Կանխանշանների մասին
  • Պյութագորասի խնդիրների մասին
  • Համըդհանրությունների մասին
  • Ոճային բազմազանություննեի մասին
  • Հոմերոսյան խնդիրները, հինգ գրքով
  • Պոեզիայի ընթերցումները
  • Հռետորության ձեռնարկը
  • Լուծումները
  • Հերքման արվեստի երկու գրքերը
  • Կրատեսի մասին հիշողություները
  • Էթիկա

Առանձին նշվել է Զենոնի «Պետություն» տրակտատի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]