Հիպարքոս
Հիպարքոս Ίππαρχος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 190 Նիկեա, Իզնիկ |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 120 Հռոդոս, Հռոմեական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Պերգամոնի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Պարգևներ | |
![]() |
Հիպարքոս (հուն․՝ Ίππαρχος ο Ρόδιος of Ίππαρχος ο Νικαεύς, մոտ մ.թ.ա. 180-190, Նիկեա - մ.թ.ա. 125, Հռոդոս), հույն գիտնական, աստղագիտության հիմնադիրներից։
Կատարել է երկնքի առաջին համակարգված դիտումներն ու հետազոտությունները։ Բացահայտել է Արեգակի և Լուսնի շարժման օրինաչափությունները, որոշել Լուսնի հեռավորությունը Երկրից, կազմել Արեգակի խավարումների ցուցակը և 850 աստղի դիրքերի աստղացուցակը, տվել այդ աստղերի դասակարգումն ըստ տեսանելի 6 մեծությունների (պայծառություններ)։
Բացահայտել է պրեցեսիայի երևույթը, որոշել աստղային ու արևադարձային տարիների տևողությունները, խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Առաջինն է օգտագործել աշխարհագրական կոորդինատները՝ լայնությունն ու երկայնությունը։ Հիպարքոսի աշխատությունները բնագրով չեն պահպանվել, դրանց մասին հիմնական տեղեկությունները պարունակվում են Պտղոմեոսի «Ալմազն ստում»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/hipparchus/
- ↑ X-Prize Group Founder to Speak at Induction — El Paso, El Paso: 2004. — P. 59.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 415)։ ![]() |
|