Jump to content

Մ.թ.ա. 125

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարիներ
Մ թ. ա. 130 · Մ թ. ա. 129 · Մ թ. ա. 128 · Մ թ. ա. 127Մ թ. ա. 126Մ թ. ա. 125 · Մ թ. ա. 124 · Մ թ. ա. 123 · Մ թ. ա. 122
Տասնամյակներ
Մ. թ. ա. 140ականներ · Մ. թ. ա. 130ականներ Մ. թ. ա. 120ականներ Մ. թ. ա. 110ականներ · Մ. թ. ա. 100ականներ
Դարեր
Մ.թ.ա.  3֊րդ դարՄ.թ.ա.  2֊րդ դարՄ.թ.ա.  1֊ին դար

Մ.թ.ա. 125, մ.թ.ա. 2-րդ դարի ութերորդ տասնամյակի՝ մ.թ.ա. 120-ականների տարեթիվ, որը հանդիսանում է մ.թ.ա. 126 և մ.թ.ա. 124 թվականների միջև ընկած տարին։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական հանրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնսուլներ՝ Մարկոս Պլավտիոս Հիպսեոս և Մարկոս Ֆուլվիոս Ֆլակկոս (երկուսն էլ՝ պլեբեյներՊրետորներ՝ Գնեոս Դոմիցիոս Ագենոբարբոս, Լուցիոս Օպիմիոս և Էբուկիոս։ Դրամահատության տրիումվիր՝ Մարկոս Պորկիոս Լեկա։ Ցենզորներ՝ Գնեոս Սերվիլիոս Կեպիոն և Լուցիոս Կասսիոս Լոնգինոս Ռավիլլա (երկուսն էլ՝ պլեբեյներ):
  • Կոնսուլ Ֆուլվիոս Ֆլակկոսն օրինագիծ է ներկայացնում իտալիկներին հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհելու մասին, սակայն օրինագիծը մերժվում է Սենատի կողմից:
  • Հռոմեական քաղաքացիության մասին օրենքի մերժումը ապստամբություն է առաջացնում Ֆրեգելլե քաղաքում։ Քաղաքը գրավվում և ավերվում է պրետոր Լուցիոս Օպիմիոսի կողմից։
  • Ֆուլվիոս Ֆլակկոսը բանակով ուղարկվում է պաշտպանել Մասալիան սալլուվի ցեղի հարձակումներից։ Սալլուվիները պարտության են մատնվում, և Հռոմը սկսում է Անդրալպյան Գալլիայի նվաճումը՝ կառուցելով ճանապարհներ և հիմնելով գաղութներ։
  • Հռոմում անցկացվել է բնակչության մարդահամար։ Հռոմեական քաղաքացիների թիվը հասել է 394.736-ի։
  • Հռոմում կառուցվել է Ակվա Տեպուլա ջրամուղը։

Մերձավոր Արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կլեոպատրա Թեան սպանեց, իր և Դեմետրիոս II-ի որդի, Սելևկյանների թագավորության արքա հռչակված, Սելևկոս V-ին (մ.թ.ա. 126-125), որից հետո արքա հռչակեց իր մյուս որդի Անտիոքոս VIII-ին (մ.թ.ա. 125-116, 116-96՝ համիշխան):
  • Սելևկյանների թագավորության արքա Ալեքսանդր II Զաբինասը (մ.թ.ա. 126-123) վիճաբանում է Պտղոմեոս VIII-ի (մ.թ.ա. 145-116) հետ, Պտղոմյանների թագավորությունը դադարեցնում է Զաբինասի աջակցությունը։
  • Պարթևական կուսակալ Հիմերոսը դառնում է Բաբելոնիայի և Սելևկիայի փաստացի անկախ տիրակալ և ընդունում է արքայի տիտղոս։
  • Հունա-հնդկական թագավորության տարածք ներխուժեց Հունա-Բակտրիական թագավորությունը՝ Եվկրատիդի որդի Հելիոկլես թագավորի գլխավորությամբ, որը Բակտրիայից նահանջել էր յուեջիների ճնշման տակ։
  • Հան դինաստիայի զորքերի պատասխան գործողությունները. Ջուկի իշխանի տիրույթների գրավումը Տյանշանում և Ցզյու-Ցյուան շրջանի ստեղծումը նրա տարածքում։
  • Հուննուները հարձակվեցին Չինաստանի վրա և գրավեցին Յույմեն և Շոֆան ամրոցները։
  • Ալեքսանդր Յաննայ (մահ. մ.թ.ա. 76)՝ Հուդայի թագավորության երկրորդ արքա Հասմոնեանների արքայատոհմից։
  • Քվինտոս Կոռնելիոս Մաքսիմոս (մահ. մ.թ.ա. 57-ից հետո)՝ Տրեբացիոսի իրավաբանության ուսուցիչ։
  • Մանիոս Օտացիլիոս (հավանաբար կրել է «Կրասսոս» մականունը, մահ. մ.թ.ա. 76-ից հետո)՝ սրբազան արարողությունների կվինդեկեմվիր (մ.թ.ա. 77-ից), որը մասնակցել է Գնեոս Պոմպեոս Ստրաբոնի ռազմական խորհրդին մ.թ.ա. 89-ի աշնանը։ Հավանական է, որ նա նույնանուն Լիսսոսի կոմենդանտի հայրն էր (մ.թ.ա. 48):
  • Ֆիլիպ I Ֆիլադելֆոս (մ.թ.ա. 95-88՝ համիշխան, 88-87, 87-84՝ համիշխան, 84-83)՝ Սելևկյանների թագավորության արքա։ Անտիոքոս VIII-ի որդին։
  • Քվինտոս Կեկիլիոս Մետելոս Կելեր (մ.թ.ա. 125 – մահ. մ.թ.ա. 89-ից հետո)՝ ժողովրդական տրիբուն մ.թ.ա. 90 թ., և, ենթադրաբար, էդիլ մ.թ.ա. 89-ից անմիջապես հետո։
  • Սելևկոս V (մ.թ.ա. 126-125)՝ Սելևկյանների թագավորության արքա։ Դեմետրիոս II-ի որդին։
  • Չիեու Վան Վոնգ (մ.թ.ա. 137–125)՝ Նամվիետ (չին.՝ Նանյուե) թագավորության Չիեու դինաստիայի երկրորդ ղեկավարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]