Զենոն Էլեացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Զենոն Էլեացի
Ζήνων ὁ Ἐλεάτης
Zeno of Citium, drawing.jpg
Ծնվել է մ. թ. ա. 490[1] Վելիա[1]
Մահացել է մ. թ. ա. 425[1] Վելիա[1]
Մասնագիտություն փիլիսոփա
Տիրապետում է լեզուներին հին հունարեն
Ազդվել է Պարմենիդես
Ուսուցիչ Պարմենիդես
Zeno of Elea Վիքիպահեստում

Զենոն Էլեացի (հին հուն․՝ Ζήνων ὁ Ἐλεάτης, մ. թ. ա. 490[1], Վելիա[1] - մ. թ. ա. 425[1], Վելիա[1]), հին հույն փիլիսոփա, Պարմենիդեսի աշակերտը։ Հայտնի է իր ապորիաներով, որոնց միջոցով փորձել է ապացուցել շարժման, տարածության և բազմության անհնարինությունը։ Քննարկումները, որոնք ի հայտ եկան նրա այդ պարադոքսալ մտավարժանքների արդյունքում, էապես խորացրեցին այնպիսի ֆունդամենտալ հասկացությունների մասին պատկերացումները, ինչպիսիք են՝ բնության մեջ դիսկրետայինն և անընդհատը, ֆիզիկական շարժման և նրա մաթեմատիկական մոդելի ադեկվատությունը և այլն։ Այդ քննարկումները շարունակվում են առ այսօր։

Զենոնի երկերը մեզ չեն հասել։ Նրա հայացքների և աշխատությունների մասին սկզբնաղբյուրի դեր են կատարում Արիստոտելը և նրա անտիկ մեկնաբանների երկերը։ Զենոնը նաև Պլատոնի «Պարմենիդես» երկխոսության գործող անձերից մեկն է, հիշատակվում է նաև Դիոգենես Լաերտացու, Պլուտարքոսի, բյուզանդական Սուդա հանրագիտարանում և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]