Ալբայի տիրամայրը
Ալբայի տիրամայրը | |
---|---|
տեսակ | գեղանկար և տոնդո |
նկարիչ | Ռաֆայել Սանտի[1] |
տարի | մոտ 1511[1] |
բարձրություն | 98 սանտիմետր |
լայնություն | 98 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ, փայտե տախտակ և transferred on canvas? |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ[1], Էնդրյու Վ․ Մելլոնի հավաքածու[2] և Պետական Էրմիտաժ |
սեփականատեր | W.G. Coesvelt? |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Madonna d'Alba by Raffaello Sanzio Վիքիպահեստում |
«Ալբայի տիրամայրը» (իտալ.՝ Madonna d'Alba), Ռաֆայելի տիրամայրերից մեկը տոնդո ձևով։ Ստեղծել է Պաոլո Ջովիոյի պատվերով Հռոմ մեկնելուց հետո՝ 1511 թվականին՝ իր ստեղծագործական կյանքի գագաթնակետին։ Այս տարեթվով է թվագրված նաև նրա «Աթենական դպրոցը»։ Կտավի էսքիզները պահպանվել են եվրոպական մի քանի թանգարաններում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1528 թվականին Կլիմենտ 7–րդը Իտալիայի հարավում գտնվող Նոչերա Ինֆերիորե քաղաքում Ջովիոյին վստահեց եպիսկոպոսական ամբիոնը։ Ռաֆայելի «Տիրամայրը» հայտնվեց օլիվետների տեղական եկեղեցում[4]։ Այդ հողերը գտնվում էին իսպանական թագավորի իշխանության տակ, իսկ 1686 թվականին նեապոլիտանական փոխարքա, կոմս–հերցոգ Օլիվարեսը նկարն ավելացրեց իր հավաքածուին։
Նկարն ստացել է «Ալբայի տիրամայրը» անվանումը 18-րդ դարում, երբ գտնվում էր Օլիվարեսի հետնորդների՝ Ալբայի հերցոգների սևիլիյան ամրոցում[4]։
Իսպանական ծագմամբ վերջին ներկայացուցչից՝ հերցոգուհի Ալբայից, ընտանեկան հուշանվերն անցավ նրա բուժմամբ զբաղվող բժշկին[5]։ Թեև հետագայում նա հայտնվեց դատարանում հերցոգուհուն թունավորելու փորձի համար, սակայն խորամանկ բժիշկը հասցրեց կտավը վաճառել դանիական կոմս դե Բուրկին[4]։ Նրանից հետո «Ալբայի տիրամայրը» անցավ լոնդոնյան գործարարներին, ինչի մասին իմացավ ցարական էմիսար Ֆրանց Լաբենսկին։ 1836 թվականին Նիկոլայ I–ի պատվերով նա 14 հազար ֆունտով ձեռք բերեց Ռաֆայելի ամենանշանավոր տիրամայրերից մեկը։ Ռաֆայելն այդ ժամանակ համարվում էր պատմության մեծագույն նկարիչը։ Ռուսաստանում մնալուց հետո ոչ լավ պահպանվելու պատճառով տեղափոխվեց կտավի վրա։ Արդյունքում վնասվեց աջ կողմի բնանկարի մի հատվածը[6]։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալբայի տիրամայրը» Ռուսաստանում մնաց գրեթե հարյուր տարի։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սաներին ներշնչում էին, որ դա արտահայտչական արվեստի իդեալ է։ Բնօրինակի պատճեն, որն արել է Ֆյոդոր Բրունին, մինչև օրս գտնվում է Միխայլովյան ամրոցում։ Նկարչի հուշերի համաձայն՝ երբ ինքը զբաղված էր կտավի վերականգնման աշխատանքներով, կայրսուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան ցանկություն է հայտնել այն կախել իր աշխատասենյակում։ Կայսրը, ով հազվադեպ էր նրան մերժում ինչ–որ բանում, հումորով ասել է․ «Յուղալի կլինի»[7]։ Նրա հրամանով Բրունին կայսրուհու համար պատրաստեց նկարի կրկնօրինակը։
«Ալբայի տիրամայրը» համարվել է Էրմիտաժի գլխավոր ցուցանմուշը։ Էրմիտաժի նկարների վաճառքի սկզբում՝ 1931 թվականին, «Տիրամայրը» 2500 հազար ռուբլիով վաճառվեց ամերիկյան մագնատ Էնդրյու Մելոնին։ Դրա հետ մեկտեղ Մելոնը կես գնով ձեռք բերեց նաև էրմիտաժյան երկրորդ Ռաֆայելին։ Ռաֆայելի երրորդ և ԽՍՀՄ–ում պահվող վերջին նկարը՝ «Կոնեստաբիլեյի տիրամայրը», շատ փոքր չափերի, վաղ տարեթվի և վատ պահպանվածության պատճառով համարվեց «կասկածելի» և գնահատվեց ավելի քան տասն անգամ էժան, քան «Ալբայի տիրամայրը» (245 հազար ռուբլի), այն դուրս բերեցին սահմանից, սակայն նույնիսկ այդ գնով չհաջողվեց գնորդ գտնել[8]։
Մելոնի գնումը դոլարի փոխարժեքով գնահատվեց 1,1 միլիոն դոլար․ դա արվեստի առաջին ստեղծագործությունն էր, որի գինը գերազանցեց միլիոն դոլարը։ Այս կտավի սահմանած ռեկորդը շարունակվեց 30 տարի, մինչև որ Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք բերեց ռեմբրանդյան «Արիստոտելը»։ 1937 թվականին՝ Ազգային պատկերասրահի կառուցումից հետո, Մելոնը հայտնի վարպետների նկարների իր հավաքածուն նվիրաբերեց ամերիկյան ժողովրդին։ 2004 թվականի սեպտեմբերին «Ալբայի տիրամայրը» կարճ ժամանակով վերադարձավ Ռուսաստան և ցուցադրվեց Էրմիտաժում[9]։
Ազգային պատկերասրահն իր կայքում գնատահում է «Ալբայի տիրամայրը»՝ որպես նկարչի՝ ԱՄՆ–ում գտնվող ամենանշանավոր ստեղծագործությունը[10]։ Իրապես արքայական համամասնություններով նա գերազանցում է ավելի վաղ Ռաֆայելի կողմից Ֆլորենցիայում ստեղծած տիրամայրերին[10]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը երիզված է 94,5 սմ տրամագծով շրջանագծով[10]։ Որպես կոմպոզիցիայի կենտրոն՝ հանդես է գալիս եղեգյա ոչ մեծ խաչը, որը մանուկ Հովհաննես Մկրտիչը տալիս է մանուկ Քրիստոսին։ Հենց խաչին են ուղղված բոլորի հայացքները։ Ի տարբերություն միջնադարյան անշարժ տիրամայրերի՝ այս նկարի կերպարները ներդաշնակորեն ներգծված են բնանկարին և համագործակցելով միմյանց հետ՝ ստեղծում են կոմպոզիցիոն միասնություն[10]։ Մարիամի՝ Հովհաննեսին ուղղված ձեռքը և նրա հագուստի ծալքերը հավասարակշռում են այդ շարժուն համակարգը։ Մարիամի դիրքում և նրա հագուստի հանդիսավոր իջնող ծալքերում կա անտիկ քանդակներ հիշեցնող ինչ–որ բան[10]։ Կերպարների համար որպես ֆոն հանդես է գալիս հռոմեական Կամպանիայի իդեալականացված բնապատկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 RKDimages (նիդերլ.)
- ↑ National Gallery of Art - Collection
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 https://www.nga.gov/collection/highlights/raphael-the-alba-madonna.html
- ↑ 4,0 4,1 4,2 The Alba Madonna : Provenance Արխիվացված 2017-09-07 Wayback Machine(անգլ.) // Национальная галерея искусства
- ↑ J. Beavington Atkinson. An Art Tour to Northern Capitals of Europe (1873). Page 189.
- ↑ Christensen, Carol. «Examination and Treatment of Paintings by Raphael at the National Gallery of Art.» Studies in the History of Art 17 (1986):47-54.
- ↑ Л. В. Выскочков. Николай I. — М., Молодая гвардия, 2006; стр. 476.
- ↑ Журнальный зал | Звезда, 2003 N5 | ЮЛИЯ КАНТОР — Реальность и соцреализм: Эрмитаж в 1917≈1941 гг
- ↑ «Мадонна Альба» вернулась в Эрмитаж // Известия.ру. 6 сент. 2004
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 The Alba Madonna(անգլ.) // Национальная галерея искусства
|