Ֆորնարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորնարինա
Դիմանկար
Ծնվել է1500
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել է1522
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Մասնագիտությունբնորդ
ԱշխատավայրՌաֆայել Սանտի
Commons-logo.svg Margarita Luti Վիքիպահեստում

Ֆորնարինա (իտալերեն՝ La Fornarina, «Հացավաճառուհի») (15-րդ դար - 16-րդ դարի առաջին կեսեր), Ռաֆայելի կիսալեգենդային սիրեցյալը և բնորդուհին, որի իրական անունը, ինչպես ենթադրվում է, եղել է Մարգերիտա Լուտի (իտալերեն՝ Margherita Luti), իսկ իր Ֆորնարինա մականվան համար պարտական է իր հացագործ հորը (իտալերեն՝ fornarino).

Ֆորնարինայի մասին դասական առասպելի տարրերի մեծամասնությունը ձևավորվել է 18-19-րդ դարերում: Նրա գոյության մասին հավաստի վկայությունները դեռևս հետազոտության առարկա են:

Կենսագրություն և Ռաֆայելի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես համաձայնում են արվեստագետների մեծամասնությունը[1], Ֆորնարինան պատկերված է Ռաֆայելի երկու հռչակավոր նկարներում՝ «Ֆորնարինա» (1518-1519) և «Դոննա Վելատա» (1514-1515): Նշվում է, որ նա ամենայն հավանականությամբ «Սիքստինյան Տիրամոր» նախատիպն է, ինչպես նաև Ռաֆայելի հռոմեական շրջանի մի քանի կանացի կերպարների:

Նրա կյանքի պատմության հիմնական տարբերակն ասում է, որ Ֆորնարինան սիենացի հացթուխ Ֆրանչեսկո Լյուտիի աղջիկն է, որոնք ապրում էին Հռոմում Տրաստևերե շրջանի Գովյերնո Վեկյոյում[Ն 1]: Ինչպես պատմում են կիսալեգենդար պատմությունները, աղջիկը նկարչի հռոմեական սերն էր, որը նրան հանդիպել է պատահական, սիրահարվել է, գնեց նրան հորից 3000 ոսկով և նրա համար վարձեց վիլլա[Ն 2]

Ֆորնարինան եղավ նրա սիրեցյալը և բնորդուհին 12 տարիների ընթացքում՝ մինչ նկարչի մահը: Իրեն սիրած Ռաֆայելի հանդեպ հավատարմությամբ աչքի չի ընկել: Մասնավորապես նշվում է, որ նա դարձել է Ագոստինո Կիջիի սիրուհին, որի համար Ռաֆայելը նկարել է Ֆարնեզինա վիլլան, ինչպես նաև ուշադրություն էր դարձնում նկարչի աշակերտների վրա: Աղբյուրները ցույց են տալիս, որ երբ պապական սուրհանդակը հասել է մահացող Ռաֆայելի մահճին, հոգևորականը պահանջեց, որպեսզի հեկեկացող աղջկան հեռացնեն սենյակից, քանի որ պապական ողջերթի խոսքը նրա ներկայությամբ հաղորդելը համարում է անհարիր:

37-ամյա Ռաֆայելի վաղահաս մահից հետո (ըստ բամբասանքների՝ նա վատացել է նրա անկողնում) կտակով ստանալով հսկայական կարողություն՝ այնուամենայնիվ նա շարունակել է անառակ կյանքը և ինչպես պնդում են, դարձել է Հռոմի ամենահռչակավոր կուրտիզանուհիներից մեկը:

Ռաֆայելի և Ֆորնարինայի մասին լեգենդի երկրորդ տարբերակում նշվում է, որ նա եղել է Ռաֆայելի միակ իրական մաքուր սերը, նրանց փոխադարձ զգացմունքը չուներ հավասարը, և վերոնշյալ ամեն ինչ հնարանք է:

Պավել Մուրատովը նշում է, որ Ռաֆայելի մահից հետո նա բռնությամբ ձեռնադրվել է մենաստանում, որտեղ էլ շուտով մահացել է[4], չնայած կարող էր և հեռանալ: Ֆորներինայի իրական անունը հաստատվել է Անտոնիո Վալերիի հետազոտություններով, որը հայտնաբերել է այն ֆլորենցիական գրադարանի ձեռագրերից մեկում և մի մենաստանի միանձնուհիների ցուցակում, որտեղ նա իրեն նշել է որպես Ռաֆայելի այրի:

Այլ վարպետների ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորնարինայի անվամբ ավանդաբար նշում են երկու դիմանկար, որոնք նկարվել են Ռաֆայելի աշակերտներ Սեբաստիանո դել Պիոմբոյի ւ Ջուլիո Ռոմանոյի կողմից: Մի քանի դարերի ընթացքում դրանք վերագրվում էին վարպետին, և միայն ավելի ուշ հաստատվեց իրական հեղինակը: Ռոմանի հեղինակած դիմանկարի ավելի ուշ տարբերակում բնորդուհու մերկ մարմնին «հագցված էր» կապույտ զգեստ, և միայն 20-րդ դարում մաքրման արդյունքում դրան վերադարձրեցին սկզբնական վիճակին:

Ռաֆայելյան «Ֆորնարինա»-ի պատճեններ են «Ֆորնարինա Բորգեզե» (La Fornarina Borghese)՝ նկարված 1530 թվականին և «Լա Ֆորնարինա կամ Վիկտորիա Կոլոննա կոչվող կնոջ դիմանկար» (Portrait of a Woman, Called La Fornarina or Vittoria Colonna)՝ ստեղծված 16-րդ դարի կեսերին հռոմեական դպրոցի նկարչի կողմից[5]: «Ֆորնարին Բորգեզե» նկարը կրկնում է ռաֆայելյան կտավը, բայց առանց բնապատկերային ֆոնի[6]:

«Նկարիչ-բնորդուհի» սիրահարված զույգի պատկերման սյուժեն գրավեց 19-րդ դարի ռոմանտիզմի և պատմականության գեղանկարիչների ուշադրությունը: Ֆորնարինայի կերպարը Ռաֆայելի համանուն դիմանկարից օգտագործել է 19-րդ դարի նկարիչ Էնգրն իր «Մեծ հարճը» և «Ռաֆայելը և Ֆորնարինան» նկարներում (5 աշխատանք), ինչպես նաև Ֆրանսուա Էդգար Պիկոն իր «Ռաֆայելե և Ֆորնարինե»-ում: Սիրահար զույգի պատկերը կարելի է տեսնել ոսկերչական զարդերում, օրինակ՝ 1880-ական թվականներին[7]: Այդ թեմայով նկարների շարք է նկարել Պիկասոն[8] 1968 թվականին, որոնց սյուժեն սիրախաղով զբաղված զույգն է, որոնց հետևում են Հռոմի պապը, Միքելանջելոն և այլք, որոնք ծիկրակում են մահճակալի տակից կամ վարագույրի հետևից:

Ա.Արենսկու «Ռաֆայել» օպերայում Ֆորնարինան գլխավոր գործող կին հերոսն է[9]. 1944 թվականին Իտալիայում նկարահանվեց «Ֆորնարինա» ֆիլմը: Մարգերիտա Լուտին 1979 թվականին Վալերիան Բորովչիկի նկարահանած ֆրանսիական էրոտիկ «Երեք անառակաբարո կանայք» (Les Héroïnes du mal) ֆիլմի երեք կերպարներից մեկն է:

Դիանա Հեգերը «Ռաֆայելի սուտակը» վեպում գաղտնիության թեորիան կառուցելու համար օգտագործում է այն փաստը, որ ռենտգենը «Ֆորնարինա» նկարի բնորդուհու ձեռքին հայտնաբերել է սուտակե մատանի, հնարավոր է ամուսնական, որը նկարված է հետո:

Լատվիացի գրող Զիգմունդս Սկուինշը 1964 թվականին գրեց «Ֆորնարինա» վեպը:

Էնգր, «Մեծ հարճը», 1814, Լուվր, Փարիզ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այստեղ մինչ այժմ ցույց են տալիս նրա տունը՝ «Ֆորնարինայի պատուհանով»[2], Via Santa Dorotea 20
  2. ինչպես պնդում են Via di Porta Settimiana-ում[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]