Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն[1][2] |
տարի | 1653[1] և 1653[2] |
բարձրություն | 143,5 սանտիմետր[3] |
լայնություն | 136,5 սանտիմետր[3] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[4] և բարոկկո[4] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[5] և Նիդերլանդներ[2] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[6] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rembran/painting/z_other/aristotm.html կայք | |
Aristotle Contemplating a Bust of Homer Վիքիպահեստում |
«Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» (հոլ.՝ Aristoteles peinzend bij een borstbeeld van Homerus), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդի նկարը: Այս կտավը նկարիչը ստեղծել է 1653 թվականին՝ իտալացի կոլեկցիոների պատվերով: Ստեղծագործության չափերն են՝ 143,5×136,5 սմ: «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:
Կտավը գրող Ջոզեֆ Հելերի համար սյուժե է հանդիսացել «Քեզ նկար պատկերացրու» (1988 թվական) պատմական ստեղծագործության վեպի համար:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1652 թվականին Ռեմբրանդը սիցիլիացի ազնվական Անտոնիո Ռուֆֆոյից (1610/11-1678) նկարի պատվեր է ստանում. վերջինս Հռոմում հիացել էր նկարչի օֆորտներով: Ռուֆֆոն Ամստերդամի իր գործակալի միջոցով կապ է հաստատում Ռեմբրանդի հետ և 500 ֆլորենտական ոսկեդրամ (ֆլորին) է առաջարկում փիլիսոփայի նկարի համար: Գումարն այդ ժամանակների համար բավականին մեծ էր՝ շուրջ ութ անգամ բարձր Իտալիայում նկարների միջին արժեքից: Ռեմբրանդ վան Ռեյնը կատարում է պատվերը՝ «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործությունն ավարտելով 1653 թվականին: Ավարտուն աշխատանքը ծովային ճանապարհով ուղարկվում է Սիցիլիայի Մեսինա նավահանգիստ: Արդյունքից խիստ գոհ մնալով, Ռուֆֆոն ևս երկու կտավներ է պատվիրում Ռեմբրանդին՝ որոցում պատկերված պետք է լինեին Ալեքսանդր Մակեդոնացին (1661, նկարն անհետացել է) և Հոմերոսը (1663, Մաուրիցհեյս): Հեռավոր Իտալիայից պատվերներ ընդունելը վկայում էր Ռեմբրանդի եվրոպական փառքի մասին:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործության ֆոնն իրենից ներկայացնում է մուգ վարագույր և անկյունում իրար վրա դարսված գրքերի կույտ: Կենտրոնական հատվածում կանգնած է Արիստոտելը: Վերջինիս գլխին մեծ բոլորքով գլխարկ է դրված: Հանդերձանքը հարուստ է, որի վրա անցկացված է ոսկե զանգվածեղ շղթան: Դրանից կախված է մի մեդալիոն: Արիստոտելի աջ ձեռքը դրված է Հոմերոսի կիսանդրու վրա՝ հենց պատմահոր գլխին: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ Արիստոտելի կուրծքը զարդարող մեդալիոնի վրա պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացին։
Ամենաթանկ նկար[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործությունը մնաց Ռուֆֆո ընտանիքի անհատական հավաքածուում ընդհուպ 18-րդ դարի վերջերը: 1810 թվականին «Քրիսթիս» աճուրդի տունը այս նկարը հանեց վաճառքի «Քանդակագործը կիսանդրու դիմաց» անվանումով: Գրեթե ամբողջ տասնիրերոդ դարի ընթացքում նկարը մնաց Էշրիջ Պարկում՝ անգլիացի կոմս Բրաունլոուի արվարձանային տանը: 1961 թվականին նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք բերեց «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործությունը աճուրդի ժամանակ: Թանգարանը վճարեց այդ ժամանակի համար ռեկորդային գումար՝ 2,3 միլիոն ամերիկյան դոլար: Մինչ այդ ամենաթանկ նկարի տիտղոսը գրեթե երեսուն տարի վայելում էր իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի «Տիրամայր Ալբա» ստեղծագործությունը: «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» նկարը մեծ իրարանցում առաջացրեց մամուլում: Որպեսզի արդարացնի այդ գնումը, թանգարանն իրականացրեց մեծամասշտաբ ցուցահանդես, որը հսկայական հաջողություններ արձանագրեց[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.metmuseum.org/art/collection/search/437394
- ↑ 2,0 2,1 2,2 https://beckchris.wordpress.com/visual-arts/best-works-of-art-of-all-time-the-critics-picks/ — 2013.
- ↑ 3,0 3,1 http://www.metmuseum.org/art/collection/search/437394
- ↑ 4,0 4,1 https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-2-1600-present/ — 2013.
- ↑ http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/437394
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ Richard B. K. McLanathan, Gene Brown The Arts. — Ayer Publishing, 1978. — С. 397. — 432 с. — ISBN 0405111533
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Roberta D'Adda, Rembrandt, Milano, Skira, 2006.
- Поль Декарг Рембрандт. — Молодая гвардия, 2000.
- Мелисса Рикетс Рембрандт. — Айрис-Пресс, 2006.
- Вержбицкий А. Творчество Рембрандта.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 3D model of Imaginary Portrait of the Blind Homer bust via photogrammetric survey of a plaster cast of the Louvre's marble
- Aristotle with a Bust of Homer in the RKD
- Aristotle with a Bust of Homer(չաշխատող հղում), in the Rembrandt Research Project
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ (նկար) կատեգորիայում։ |
|